News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 10
USD
386.18
EUR
415.57
RUB
4.67
Տեսնել լրահոսը

Թուրքական դատարանը բարերար Օսման Քավալայի ազատազրկումը երկարացրել է առնվազն եւս մեկ ամսով, մինչ փաստաբանները պատրաստում են դատավարության ընթացքում ներկայացնելիք իրենց եզրափակիչ խոսքը, հայտնում է Reuters-ը։

Ընդդիմությունը եւ իրավապաշտպանները հայտարարել են, որ դատավարությունը քաղաքական դրդապատճառներ ունի եւ նախագահ Թայիփ Էրդողանի օրոք այլախոհության դեմ պայքարի մաս է կազմում:

Շատերն ակնկալում էին, որ դատարանը երկուշաբթի օրը կհրապարակի դատավճիռը, սակայն պաշտպանները լրացուցիչ ժամանակ էին խնդրել գործի վերաբերյալ դատախազի վերջնական կարծիքին արձագանքելու համար, եւ դատավորը վերջնական նիստի օր նշանակել է ապրիլի 22-ը:

Գործարար եւ քաղաքացիական հասարակության բազմաթիվ խմբերի անդամ Քավալան սկզբում կալանավորվել էր ավելի քան չորս տարի առաջ՝ 2017թ․ հոկտեմբերի 18-ին: Նրա դեմ ներկայացված մեղադրանքները կապված էին 2013թ․ համազգային ցույցերի, ինչպես նաեւ 2016թ․ պետական հեղաշրջման փորձի հետ։ Նա հերքում է իր կողմից որեւէ իրավախախտում:

Անցյալ ամիս Եվրախորհուրդը Քավալայի գործը փոխանցել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ), որպեսզի պարզի, թե կատարել է արդյոք Թուրքիան նրան անհապաղ ազատ արձակելու իր պարտավորությունը՝ ավելի քան երկու տարի առաջ ընդունված ՄԻԵԴ նախկին որոշման համաձայն։

2020թ․ Քավալան արդարացվել էր 2013թ․ համազգային ցույցերի հետ կապված մեղադրանքների գործով, սակայն ժամեր անց մեկ այլ դատարան նրան ձերբակալել էր 2016թ․ հեղաշրջման փորձի հետ կապված սահմանադրական կարգը տապալելու փորձի մեղադրանքով:

Ավելի ուշ այդ դատարանը նրան ազատ արձակելու վճիռ էր կայացրել, սակայն կալանք էր նշանակել նույն գործով լրտեսության մեղադրանքով, որը, ըստ քննադատների, նպատակ ուներ շրջանցել ՄԻԵԴ որոշումը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրոպայի խորհրդի դիրեկտիվ մարմինը  Թուրքիային կոչ է արել ազատ արձակել իրավապաշտպան Օսման Քավալային  
Նախարարների կոմիտեի նիստը տեղի է ունեցել հունիսի 5-7-ին: Որոշման համաձայն՝ սեպտեմբերին կոմիտեի նիստում ․․․
Թուրքիայում դատարանն արդարացման դատավճիռ է կայացրել ահաբեկչության մեջ մեղադրվող իրավապաշտպանների նկատմամբ
2020 թվականին Քըլըչը դատապարտվել է ավելի քան 6 տարվա ազատազրկման՝ քուրդ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին աջակցելու մեղադրանքով․․․
Թուրքիայի նոր գումարման խորհրդարանի նախագահին կհաջողվի ընտրել 3-րդ փուլում. ԶԼՄ-ներ 
Առաջին երկու փուլով խորհրդարանի ղեկավար ընտրելու համար անհրաժեշտ է նրա օգտին առնվազն 400 ձայն...
Թուրքիայում 6 ընդդիմադիր հեռուստաալիքների մեղադրել են ընտրությունները լուսաբանելիս «հանրությանը վիրավորելու» մեջ
Ռադիոյի եւ հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը (RTUK) հայտնել է, որ բողոքները ներկայացրել են հեռուստադիտողները․․․
Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է Թուրքիայի պատմության մեջ «ամենաանարդար ընտրական շրջանի» մասին
Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ կշարունակի պայքարը...
Թուրքիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում քրդամետ կուսակցությունները կաջակցեն Քեմալ Քըլըչդարօղլուին
Համատեղ արձանագրության կետերից մեկը նաեւ նշում է, որ կողմերը մտադիր են շարունակել պայքարը ահաբեկչության ․․․
Ամենաշատ