Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում կկայանա «Սիլվայի գործով» դատական նիստը:
Որպես մեղադրյալներ գործով անցնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ նախկին փոխվարչապետ, այժմ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանը։
Հիշեցնենք, որ վերջին նիստը չկայացավ Գեւորգյանի բացակայության պատճառով։ Դատավոր Աննա Դանիբեկյանը, իմանալով ԵԽԽՎ նստաշրջանին Գեւորգյանի մասնակցության մասին, այնուամենայնիվ նիստը նշանակեց նույն օրը եւ ժամին: