News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իրեն մեղավոր չի համարում, մեղադրանքը որակում է որպես իրականության հետ կապ չունեցող: Այս մասին նա հայտարարել է մարտի 22-ին կայացած դատական ​​նիստին։

Քոչարյանն ընդգծեց, որ գործարար Սիլվա Համբարձումյանի հետ ծանոթ չէ, իսկ մեղադրանքը բացարձակապես կապ չունի նախագահի լիազորությունների հետ։ Քոչարյանը հիշեցրեց, որ այն ժամանակ գործող օրենսդրությամբ նախագահը լիցենզիայի վաճառքի հետ կապված իրավասություն չուներ, իսկ վաճառքի համար համաձայնություն չէր էլ պահանջվում։

«Դա պարզապես ծիծաղելի է: Չգիտեմ, թե ինչից պետք է պաշտպանվեմ: Մեղադրանքը հիմնված է մեկ մարդու ֆանտազիայի վրա: Հասկանալի չէ, թե ինչու է դատախազությունը հիմք ընդունել այդպիսի մեղադրանքները»,- նկատեց երկրորդ նախագահը` հավելելով, որ գործում նման համաձայնության մասին ոչինչ չկա։ «Ես նախագահ եմ եղել եւ նման հարցերով երբեք չեմ զբաղվել ։ Գործում ոչ մի փաստ, ոչ մի նամակ, ոչ մի տող չկա այդ մասին»,- ընդգծեց Քոչարյանը։

«Սա քաղաքական պատվերի դասական օրինակ է,- ընդգծեց Քոչարյանը՝ կրկնելով ավելի վաղ ասվածը:- Մեղադրանքը հայտնվել է վերջին պահին, որպեսզի քննությունը գույքի վրա կալանք դնելու հնարավորություն ունենա, չէ որ սահմանադրական կարգի խախտման հոդվածը նյութական պատասխանատվություն չէր ենթադրում: «Սա քաղաքական պատվեր է` աբսուրդ, որը կապ չունի իրականության հետ»,- եզրափակեց Ռոբերտ Քոչարյանը։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ