News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նախկին փոխվարչապետ, պատգամավոր Արմեն Գեւորգյանի փաստաբան Լուսինե Սահակյանն՝ ի նշան դատավորի գործողությունների դեմ բողոքի, լքեց նիստերի դահլիճը։

Արմեն Գեւորգյանը դատարանին փորձեց մի քանի հարց ուղղել՝ կապված մեղադրական կողմի անորոշության, իր ենթադրյալ լիազորությունների հետ, որոնք ինքը, իբր, օգտագործել է իրավախախտում կատարելու համար, իբր, գրավոր եւ բանավոր հանձնարարել է բնապահպանության նախկին նախարարին՝ աջակցել ձեռնարկատեր Սիլվա Համբարձումյանին լիցենզիա վաճառելու հարցում։

Դատավոր Դանիբեկյանը հիշեցրեց, որ իրավասու չէ մեղադրական եզրակացության շրջանակից դուրս բացատրություններ տալ, դատախազները հրաժարվել են դա անել։ Բացատրություն ստանալու պաշտպանական կողմի ջանքերն ապարդյուն անցան։

Փաստաբան Լուսինե Սահակյանը հիշեցրեց, որ գործընկերները փորձել են լուծել այս հարցը՝ միջնորդելով ՍԴ դիմելու մասին, սակայն դատարանը մերժել է միջնորդությունը։ Արդյունքում դատարանը չի կարողանում բացատրություն տալ, դատախազները՝ նույնպես։

Դատավորը համարեց, որ մեղադրանքը պարզված է եւ շտապեց անցնել հաջորդ փուլ։ Արմեն Գեւորգյանը շարունակեց հարցեր ուղղել։ 

Բոլոր մասնակիցներին լսելուց հետո դատավորը որոշեց անցնել ապացույցների ուսումնասիրմանը։ 

Սահակյանը հայտարարեց, որ մտադիր չէ մասնակցել անօրինական գործողություններին, եւ լքեց դահլիճը։ Դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ։ Վճիռը կհրապարակվի այսօր ժամը 15:00-ին։

Խորհրդակցական սենյակից դուրս գալով՝ դատավորը հրապարակեց որոշումը՝ փաստաբանին տուգանել 50 հազար դրամով։ Հաջորդ նիստը կկայանա մարտի 29-ին ժամը 13:00-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ