News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Մենք դեռ ամիսներ առաջ հայտարարում էինք, որ այս իշխանությունները երկիրը տանելու են թուրքացման ճանապարհով. Դա ենթադրում է Թուրքիայից կախյալ պետություն՝ տնտեսական, անվտանգային եւ բոլոր իմաստներով: Այս մասին այսօր՝ մարտի 22-ին, ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ հավելելով, որ իրենք ամեն ինչ անելու են դա կանխելու համար:

«Սա լոկ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդիր չէ, սա ուրացում է Հայոց ցեղասպանության, մեր անժամանցելի իրավունքները, եւ առհասարակ, այն ինչ կատարվում է, չի բխում հայ ժողովրդի եւ Հայաստանի շահերից»,-ասաց նա:

Սաղաթելյանի խոսքով, Ադրբեջանը և Թուրքիան երբեք չեն կարող ազնիվ լինել իրենց մղումներում, որովհետև իրենք շատ բացահայտ օկուպացված Շուշիում ստորագրված հռչակագրով հաստատեցին, որ ցանկանում են մեր պետության վերացումը։

«Օրվա իշխանությունները դա չեն հասկանում և երկիրը տանում են դեպի անդունդ։ Ինչ վերաբերում է բուն բանակցություններին, ասեմ ավելին՝ իրենք փաստաթուղթ են քննարկում, հակառակ պարագայում ամեն անգամ հավաքվում են, ի՞նչ են անում։ Հավանաբար մշակվում է ինչ–որ փաստաթուղթ և փորձում են ինչ–ինչ հարցերի շուրջ համաձայնության գալ։

Եթե խոսքը վերաբերում է սահմանների բացմանը և հարաբերությունների կարգավորմանը, դա կարող էին մեկ գրությամբ կարգավորել, բայց պարզ է, չէ՞, որ խոսքը ուրիշ հարցերի մասին է, նախապայմանների մասին է՝թաքնված կամ բացահայտ։ Այս պարագայում շատ գործողություններ Թուրքիան համաձայնեցնում է Ադրբեջանի հետ»,– ասաց Սաղաթելյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանի երդմնակալությանը մասնակցեցի, որովհետև ստացել էի հրավեր, բայց Պուտինից հրավեր չեմ ստացել. Փաշինյան
Ես ՌԴ նախագահից հրավեր չեմ ստացել, բայց հրավեր ստանայի նաև․․․
Էրդողանը Հայաստանին կոչ է արել աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզի վրա
Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում․․․
Կարելի է համոզել Էրդողանին, որ Հայաստանի հետ կարգավորումը կբացի տարածաշրջանը Թուրքիայի առջև․ «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով՝ այս հարցն ավելի արդիական կդառնա, եթե Թուրքիայում քաղաքական փոփոխություններ լինեն...
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ