News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Անգլիայի թագուհի Եղիսաբեթ I-ի (1533-1603) պատկերով ոսկե մետաղադրամը Գերմանիայում 700 000 եվրոյով է վաճառվել։ Այդ մասին երեքշաբթի Neue Osnabrücker Zeitung թերթին հայտնել է Օսնաբրյուկ քաղաքում գտնվող «Կյունկեր» աճուրդի տան ներկայացուցիչը։

Նրա խոսքով, մետաղադրամն ունի 44 մմ տրամագիծ և 61 գ քաշ: Միևնույն ժամանակ նշվում է, որ վերջնական գինը զգալիորեն բարձր է եղել նախնական 250 000 եվրո գնահատումից: Թեեւ սակարկումների մասնակիցը մետաղադրամը 700 000 եվրոյով է գնել, հարկերի հետ միասին, գնորդն ընդհանուր առմամբ 840 000 եվրո պետք է վճարի: Նրա անունը չի հրապարակվում:

Աճուրդի տան ներկայացուցչի խոսքով՝ ոսկե մետաղադրամը վաղ Նոր ժամանակի ամենախոշոր մետաղադրամներից է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ