News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ինտերպոլը համագործակցում է Հունաստանի ոստիկանության հետ, որպեսզի գտնի հունական կապերը նորվեգացի մարդասպան Բրեյվիկի հետ: Այդ մասին տեղեկացնում է հունական Greek Reporter գործակալությունը: Հանցագործն իր հանցագործության առնչությամբ սովորականի պես հաղորդակցվել է կազմակերպության անդամների հետ չաթով, սակայն դա որպես վտանգ չի ընկալվել:

Ինչպես նշվում է նրա «2083. Անկախության եվրոպական հռչակագիր» մանիֆեստում, նրա «Տամպլիեր-ասպետներ» կազմակերպության հիմնադիր անդամները երկու անգլիացիներ են, մեկ ֆրանսիացի, մեկ հոլանդացի, մեկ ռուս, մեկ նորվեգացի, մեկ սերբ եւ մեկ հույն:

Հիմնադիրները երկու հանդիպում են անցկացրել 2002 թվականի ապրիլին Լոնդոնում: Ինչպես նշել է Բրեյվիկը, նրա կազմակերպության անդամների շարքում կան մարդիկ ողջ Եվրոպայից, ինչպես նաեւ Հայաստանից ու Լիբանանից:

2002 թվականը շատ կարեւոր էր ծայրահեղ աջ գաղափարախոսության համար, քանի որ եւ Ֆրանսիայում, եւ Նիդերլանդներում ծայրահեղ աջ քաղաքական կուսակցությունները զբաղեցրեցին երկրորդ տեղն ընտրություններում:

Իր ավելի քան 1500 էջանոց մանիֆեստում Բրեյվիկը մոտ 90 անգամ օգտագործում է «Հունաստան» բառը, եւ գրեթե 270 անգամ «հույներ» եւ «հունական» բառերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ