News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Արցախում ռազմական դրությունհայտարարվել է դեռ 1992 թվականից: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը:

«Այսօր  Արցախում ռազմական դրություն չի հայտարարվել, այն գործում է դեռ 1992 թվականից, այն ժամանակ առ ժամանակ երկրաձգվում էր 1 տարով, իսկ 2005 թվականից այն անժամկետ է դարձել: Այս պայմաններում, եթե անհրաժեշտություն է առաջանում, նախագահը որոշ գործողությունների հետ կապված հրամանագրեր է ստորագրում»,-ասաց նա:

 Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 26-ին ստորագրել է հրամանագիր ԱՀ տարածքում հայտարարված ռազմական դրության պայմաններում իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումների մասին:

Համաձայն հրամանագրի՝ ԱՀ տարածքում հայտարարված ռազմական դրության ժամկետի ընթացքում օրենքով սահմանված կարգով՝ 1.սահմանափակվում է հավաքների ազատության իրավունքը. 2.արգելվում են գործադուլները և կազմակերպությունների գործունեությունը դադարեցնող կամ կասեցնող այլ միջոցառումները. 3.կասեցվում է Արցախի Հանրապետության պաշտպանունակության ու անվտանգության դեմ ուղղված քարոզչություն և այլ գործունեություն ծավալած կազմակերպությունների գործունեությունը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ