News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ցորի զորամասին անհետ կորած եւ զոհված զինծառայողների մի քանի ծնողներ այս պահին կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են անցկացնում:

«Մենք գտնվում ենք կառավարության շենքի մոտ, եթե ձեզ համար  անտարբեր չի, մեր երկիրը, մեր ազգը, մեր հայրենիքը, եկեք միացեք մեզ, սպասում ենք: Մենք զոհված զինծառայողների հարազատներ ենք, մեր տղաները արյուն չեն թափել, որ մենք էսօր լռենք: Մեր տղերքը կռիվ են տվել հերոսաբար, մեր տղերքը էսօր չկան, մենք իրենց գործը պետք է շարունակենք, մենք ոչ մի  կտոր հող չունենք հանձնելու թուրքերին, նամանավանդ մեր կառավարության տարած քայլերով, որ իրանք այսօր հերթով հանձբնու են, ժողովուրդ ջան: Մենք ենք մեր հողերի տերը,սպասում եմ ձեզ, ժողովուրդ ջան»,- ասել է զոհված զինծառայողի հարազատ Եղիշե Զաքունցը:

Տպել
Ամենաշատ