News
Լրահոս
News
Կիրակի
Նոյեմբեր 18
Տեսնել լրահոսը

«Առավոտ»-ի խմբագիրն անդրադառնում է  նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկի գործողություններին՝ գրելով. «Նորվեգիացի ստահակը Արեւմուտքն ուզում էր փրկել մահմեդականներից։ Եթե ինչ-որ մեկը Հայաստանում նրա այդ մտադրությունից նույնիսկ հոգու խորքում, նույնիսկ չբացահայտված հաճույք է ստանում, նա լուրջ հոգեբանական խնդիր ունի, որովհետեւ տառապում է փրկչի սինդրոմով. փրկչի սպասելու կամ անձամբ փրկիչ դառնալու՝ միեւնույնն է։ Նորվեգիայի վարչապետը տվեց ահաբեկչության միակ ճիշտ պատասխանը՝ մեր երկիրը պետք է դառնա ավելի բաց, ավելի ժողովրդավարական։ Չնայած բնազդային ռեակցիան պետք է լիներ հակառակը՝ այսքանից հետո մենք ավելի շատ կարգելենք, կսահմանափակենք, «երկաթյա ձեռքով» այս կանենք, այն կանենք եւ այլն։

Բայց իշխանության արձագանքը առողջ էր. իշխանության եւ ամբողջ հասարակության մեծամասնության այդ առողջ մոտեցման շնորհիվ է, որ Նորվեգիան թե կյանքի ստանդարներով, թե կոռուպցիայի ցածր մակարդակով, թե ժողովրդավարությամբ եւ խոսքի ազատությամբ աշխարհի ամենաառաջատար երկիրն է։ Նույնը չի կարելի ասել այն երկրների մասին, որտեղ բնակչութան մեծ մասը սպասում է «փրկիչների»։ Եվ երբեմն ստանում է՝ ի դեմս Նաիրի Հունանյանի»։

Տպել
Partner news