News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հասել է նրան, որ արդեն բառացիորեն մեղադրում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությանը ստի մեջ։

Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանի պաշտպանության գերատեսչությունները նախօրեին հայտարարություններ էին փոխանակվել։ Մոսկվան հայտարարել էր ադրբեջանական ուժերի դուրսբերման մասին, իսկ Բաքուն հայտարարել էր, որ ուժերը դուրս չեն բերվել։
Բայց դա բավարար չեղավ Ադրբեջանի իշխանություններին, եւ դրան հաջորդեց երկրորդ՝ ծայրահեղ կոշտ հայտարարությունը.

Երկրորդ հայտարարության մեջ ասվում է, որ «Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ցավում է, որ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության 2022 թվականի մարտի 27-ի հայտարարության մեջ արտացոլված կետերը չեն համապատասխանում իրականությանը»։ «Այդ դիրքերից ադրբեջանական բանակի ստորաբաժանումների դուրսբերման մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Մեր բանակը լիովին վերահսկում է օպերատիվ իրավիճակը. Ռուսաստանի պաշտպանության նախարարության հայտարարությունն այն մասին, թե իբր հրադադարը խախտվել է Ադրբեջանի կողմից, եւս չի համապատասխանում իրականությանը, եւ ադրբեջանցի զինծառայողների շրջանում զոհեր եւ վիրավորներ չկան»,- ասվում է հայտարարության մեջ:

Բաքուն էլ ավելի հեռու է գնացել եւ «հիշեցրել» Մոսկվային, որ «Ադրբեջանի տարածքում Լեռնային Ղարաբաղ անունով վարչատարածքային միավոր չկա»։ ՌԴ ՊՆ մարտի 26-ին եւ 27-ի հայտարարություններում «Լեռնային Ղարաբաղ» տերմինի օգտագործումն անհարգալից վերաբերմունք է միջազգային հանրության, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության կողմից ճանաչված եւ ընդունված Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամբ։

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությանը հիշեցնում ենք, որ 2022 թվականի փետրվարի 22-ին երկու երկրների նախագահների կողմից ստորագրված Դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի առաջին կետում ասվում է, որ Ռուսաստանի Դաշնությունը եւ Ադրբեջանի Հանրապետությունը հարաբերությունները կառուցում են փոխադարձ հարգանքի, տարածքային ամբողջականության եւ պետական ​​սահմանների անձեռնմխելիության, ինչպես նաեւ միմյանց ներքին գործերին չմիջամտելու, իրավահավասարության եւ փոխշահավետության, վեճերի խաղաղ կարգավորման եւ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման հիման վրա։ Բացի այդ, Հռչակագրի 18-րդ հոդվածի համաձայն՝ Ռուսաստանի Դաշնությունը եւ Ադրբեջանի Հանրապետությունը միավորում են իրենց ջանքերը միջազգային ահաբեկչության, ծայրահեղականության եւ անջատողականության սպառնալիքների դեմ պայքարում եւ չեզոքացման գործում։ ՌԴ ՊՆ-ն իր հայտարարությամբ անտեսում է նաեւ ՌԴ նախագահ, ՌԴ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի ստորագրած հռչակագիրը։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկնում է, որ Ադրբեջանի Խոջալուի շրջանում Փառուխ գյուղ չկա։ Նշված գյուղի անունը ՓԱՐՐՈՒԽ է։ Հուսանք՝ հաջորդ հայտարարություններում գյուղի անունը ճիշտ կնշվի»,- ասված է հայտարարության մեջ:

Այսպիսով, Բաքուն ոչ միայն հաստատեց եռակողմ հայտարարությունների չկատարման քաղաքականությունը, այլեւ՝ բովանդակության խեղաթյուրումը, իսկ ըստ էության՝ Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանի միջեւ դաշնակցային համագործակցության մասին վերջերս ստորագրված հռչակագրի փաստացի մերժումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյանի անունից հարգանքի տուրք է մատուցվել ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների հիշատակին (ֆոտո)
Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ, Հայաստանի Հանրապետական…
Ադրբեջանն անամոթաբար խախտել է ՌԽԿ-ի հետ պայմանավորվածությունը․ Բաբայան
Անամոթաբար, շրջանցելով միջազգային իրավունքի բոլոր պայմանագրերը, նորմերն ու սկզբունքները․․․
Վաշինգտոնն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ԶՈւ դիրքերի առաջխաղացմամբ․ Պետդեպ
Պետդեպարտամենտի ներկայացուցչի խոսքով՝ խնդրի լուծման եւ խաղաղության հասնելու բանալին կողմերի միջեւ ուղիղ երկխոսությունն է․․․
Դիվերսիայից հետո ադրբեջանցիները հենց այգիներում մարդ են տեսնում՝ կրակում են, չեն թողնում աշխատել. Սոս համայնքի ղեկավար
Գյուղում հիմնականում խաղողագործությամբ են զբաղվում, բայց այսօր բնակիչները չեն կարողանում խաղողի այգիների էտման աշխատանքները շարունակել...
Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումը փորձել է առաջխաղացում կատարել Ստեփանակերտ-Լիսագոր հատվածում. Այն կասեցվել է. Արցախի ՊՆ
Նշված հատվածում մարտական հերթապահություն իրականացնող ՊԲ զինծառայողների կանխարգելիչ...
Ռուս խաղաղապահները շարունակում են բանակցությունները՝ ադրբեջանցիներին ելման դիրքեր վերադարձնելու համար. Հարությունյան
Մենք, այո, պատրաստ ենք բանակցությունների գնալ, բայց ոչ պարտադրանքի  կամ պահանջների ներկայացման պայմաններում...
Ամենաշատ