News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մարտ 27
USD
388.07
EUR
416.17
RUB
5.07
Տեսնել լրահոսը

Նախօրեին Վեդի խոշորացված համայնքում կայացել են ավագանու ընտրություններ: ՀՀ դատախազությունը՝ ի դեմս Արարատի մարզի դատախազության, ընտրությունների ընթացքում հետևել է ողջ գործընթացին՝ օպերատիվ արձագանքելով տարածքներից ստացվող՝ առերևույթ ընտրական իրավախախտումների մասին ահազանգերին, հաղորդումներին, ԶԼՄ հրապարակումներին և ոստիկանության մարզային ստորաբաժանումների հետ ձեռնարկելով դրանց համապատասխան իրավական ընթացք տալուն ուղղված միջոցներ:

Դատախազությունից հայտնում են՝ ըստ այդմ ընդհանուր առմամբ Վեդի խոշորացված համայնքում կայացած ավագանու ընտրություններին արձանագրվել է առերևույթ հանցավոր ընտրախախտումների 6 դեպք:

Մասնավորապես՝

• քվեարկության արդյունքի լուսանկարմամբ ընտության գաղտնիությունը խախտելու 2 դեպք, որոնցից մեկը՝ Ուրցաձոր, մյուսը՝ Վեդի բնակավայրերում,

• ընտրական տեղամասին հարող տարածքում վիճաբանության և առերևույթ բռնություն կիրառելու 1 դեպք՝ Ուրցաձոր բնակավայրում,

•  առերևույթ կրկնաքվեարկության երկու դեպք, որոնցից մեկը Նոր ուղի, մյուսը Վանաշեն բնակավայրերի ընտրատեղամասերում,

• հավատարմագրված և ընտրությունները լուսաբանող լրագրողին վիրավորելու, նրա մասնագիտական գործունեությունն առերևույթ խոչընդոտելու մեկ դեպք՝ Լուսառատ բնակավայրում:

ՀՀ Արարատի մարզի դատախազության հանձնարարությամբ նշված բոլոր 6 դեպքերի կապակցությամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր:

Բացի այդ, ևս 4 դեպքի վերաբերյալ դատախազության կողմից նախաձեռնվել է ԶԼՄ համապատասխան հրապարակումներում նշվող հանգամանքներն ստուգելուն, դրանցում առերևույթ հանցագործության հատկանիշների առկայությունը պարզելուն ուղղված ստուգման գործընթաց:

Դրանցից երկուսը վերաբերում է Լուսառատ և Ուրցաձոր բնակավայրերում ընտրատեղամասերի մոտ կուտակումներին, մեկը՝ Վեդիում այլ անձի փոխարեն քվեարկելուն, մեկը՝ Վեդիում լրագրողների գործունեությունն առերևույթ խոչընդոտելուն։

Նշենք, որ ըստ ԿԸՀ տվյալների, նախնական արդյունքներով հաղթանակ է տարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որն ստացել է 13 139 ձայն, «Իմ հզոր համայք» կուսակցությունը՝ 9 694 ձայն։

ԿԸՀ-ն հրապարակել է Վեդիի ընտրությունների նախնական արդյունքները. ՔՊ-ն հաղթանակ է տարել

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սյունիքում և Անիում գրանցված ուժերից որևէ մեկն ինքնաբացարկի դիմում չի ներկայացրել
Ինքնաբացարկի դիմում ներկայացնելու վերջնաժամկետը մարտի 16-ն էր...
Երեւանի ավագանու ընտրությունների անցկացման վերաբերյալ որոշում այս պահին չունենք. Փաշինյան
Ցավոք, գնումների եւ այլ ոլորտներում միշտ էլ ռիսկեր կան, եւ այդ ռիսկերը մենք էլ ենք բացահայտում, դուք էլ եք բացահյատում, կարեւորն այն է, որ ոչ մի  բան անարձագանք չի մնում...
ՀՀԿ-ն չի քննարկել Երեւանի քաղաքապետի ընտրությունների հարցը. Շարմազանով
Նա վստահեցրեց, որ անգամ այդ թեմայով խոսակցություններ չեն եղել․․․
Սիսիան եւ Անի համայնքներում այսօրվանից նախընտրական քարոզարշավ է
ՔՊ–ի ընտրական ցուցակը գլխավորում է Արման Սարիբեկյանը. նա վարչապետի որոշմամբ, դեկտեմբերի 8–ից զբաղեցնում է  Անի համայնքի ղեկավարի պարտականությունները...
Սիսիան և Անի համայնքների  ընտրություններին մասնակցող կուսակցությունները, դաշինքները գրանցվել են. ԿԸՀ
Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակները Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում...
ԿԸՀ-ն փետրվարի 20-ից մարտի 20-ն ընդունում է ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացներին մասնակցելու դիմումներ
Դաuընթացներին կարող են մաuնակցել ընտրական հանձնաժողովներում ընդգրկվելու իրավունք ունեցող Հայաuտանի Հանրապետության քաղաքացիները...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ