News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


«Սիլվայի գործով» դատական նիստը հետաձգվեց երկու շաբաթով: Նիստի սկզբում դատավոր Աննա Դանիբեկյանն ասաց, որ նիստը 15 րոպե ուշացումով է սկսվել, քանի որ ինքը մեկ այլ գործով խորհրդակցական սենյակում էր։

Փաստաբան Հովհաննես Խուդոյանը հայտնեց, որ իր պաշտպանյալը՝ երկրի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, հիվանդության պատճառով չի կարողացել ներկայանալ, ինչից հետո հայտարարություն եւ տեղեկանք ներկայացրեց՝ նշելով, որ եթե դատարանը հարկ համարի հրապարակել դրա տեքստը, ապա անի դա փակ դռների հետեւում: Դատարանը չպնդեց, որպեսզի բովանդակությունը հրապարակվի։ Խուդոյանի խոսքով՝ նախնական տվյալներով, ՀՀ երկրորդ նախագահը մոտ 10 օր բուժման կարիք կունենա։

Դատավոր Դանիբեկյանը հայտնեց, որ հաջորդ շաբաթ վերապատրաստման դասընթացների է մասնակցելու, ինչի կապակցությամբ նիստը տեղափոխեց ապրիլի 12-ին՝ ժամը 13։00։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ