News
Լրահոս
News
Ուրբաթ
Օգոստոս 12
USD
406.09
EUR
419.78
RUB
6.7
Տեսնել լրահոսը

Մարտի 29-ին Թեհրանում տեղի է ունեցել ԻԻՀ էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանի եւ Հայաստանի վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանի հանդիպումը։

Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են էներգետիկ ոլորտում երկու երկրների համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը, հաղորդում է Mehr-ը։

Հանդիպման ընթացքում Մեհրաբիանը Թեհրանի եւ Երեւանի միջեւ երկկողմ կապերը որակել է որպես «արտոնյալ» եւ նշել, որ այդ կապերն էլ ավելի ընդլայնման կարիք ունեն։

Իրանի էներգետիկայի նախարարն ընդգծել է նաեւ Իրանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի հանդիպման համար պայմաններ նախապատրաստելու անհրաժեշտությունը։

Նա նաեւ մատնանշել է տեխնիկական եւ ինժեներական ծառայությունների ոլորտում գործող իրանական ընկերությունների լայն հնարավորությունները եւ այդ ընկերությունների գործունեության շրջանակն ամբողջ աշխարհում, ինչպես նաեւ էլեկտրակայանների, հիդրոէլեկտրակայանների կառուցումն ու վերանորոգումը,  առաջարկել է երկկողմ հանդիպումներ՝ ծանոթանալու երկու երկրների միջեւ համագործակցության հնարավորություններին։

Հանդիպմանը երկուստեք ընդգծվել էմայիսի 10-ին եւ 13-ին կայանալիք Իրան-Հայաստան համագործակցության 17-րդ գագաթաժողովի անցկացումը համակարգելու անհրաժեշտությունը։

Հայաստանի վարչապետի խորհրդականն, իր հերթին, անդրադարձել է երկկողմ համագործակցության կարեւոր հարցերին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսն արդեն նշանակվել է եւ ժամանել է Հայաստան
Պատգամավորը ցավով նշեց, որ բյուրոկրատիայի պատճառով մի փոքր ձգձգվել է հյուպատոսի՝ անմիջապես աշխատանքի անցնելու գործընթացը․․․
Սյունիքի մարզում օգոստոսի 10-11-ը տեղի կունենա հայ-իրանական մշակութային-խոհարարական փառատոն
Հայ-իրանական մշակութային-խոհարարական փառատոն Սյունիքի մարզում...
Կոտայքի մարզն ու Իրանի տարբեր նահանգներ կհամագործակցեն
Կոտայքի մարզպետը և Իրանի դեսպանը քննարկել են մարզի և Իրանի նահանգների միջև հարաբերությունների հաստատմանն առնչվող հարցեր...
Կան բոլոր հնարավորությունները ՀՀ-Իրան առևտրաշրջանառությունը մեկ միլիարդ դոլարի հասցնելու համար
Դեսպան Ավագյանը ՀՀ-ԻԻՀ հարաբերությունների համատեքստում առանձնակի կարևորել ...
ՀՀ-ն հայտնել է ԻԻՀ հետ ապրանքաշրջանառության տարեկան ծավալը 1 մլրդ դոլարի հասցնելու անհրաժեշտության մասին
Նա նշել է, որ ջանքեր են գործադրվում՝ ավելացնելու տարեկան ծավալը․․․
ՀՀ-ի եւ Իրանի ներկայացուցիչները Թեհրանում քննարկել են ինժեներատեխնիկական ծառայությունների ոլորտում համագործակցությունը
Իրանի Առեւտրի խթանման կազմակերպության կողմից կազմակերպված միջոցառմանը ներկա էին կազմակերպության ղեկավար Ալիռեզա Պեյման-Պաքը, կազմակերպության Կենտրոնական Ասիայի, Կովկասի եւ Ռուսաստանի գրասենյակի գլխավոր տնօրեն Ռահմատոլլա Խորմալին եւ փոխնախարարը․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ