News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը մարտի 29-ին մասնակցել է Արաբական Միացյալ Էմիրություններում (Դուբայ) տեղի ունեցող «Ամենամյա ներդրումային համաժողով-2022» միջոցառմանն ու իր ելույթում անդրադարձել ներդրողների համար Հայաստանի կառավարության «բաց դռների» քաղաքականությանը։

Փոխվարչապետի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ շնորհակալություն հայտնելով բարեկամ երկրին միջոցառումը կազմակերպելու համար` Հայաստանի փոխվարչապետն ընդգծել է, որ այս համաժողովը հնարավորություն կտա բացահայտելու մասնակից պետությունների ողջ ներուժն ու խելացի ներդրումներին միտված քաղաքականությունը։

«Հայաստանի կառավարությունը ստանձնել է պարտավորություն՝ կառուցելու գիտելիքահենք, արտահանմանն ուղղված և ներառական տնտեսություն։ Այս ճանապարհին մենք խրախուսում ենք օտարերկրյա ներդրումների ներհոսքը, որոնք առաջ են մղում նորարարությունը, գեներացնում են գիտելիք և տեխնոլոգիաներ՝ աջակցելու տնտեսության ընդհանուր արդիականացմանը»,- նշել է Համբարձում Մաթևոսյանը և վստահեցրել, որ Հայաստանի կառավարությունը հավատարիմ է մնում իր «բաց դռների» քաղաքականությանը և մուտք գործող ներդրումների համար թափանցիկ, արդար և շահավետ միջավայրի ապահովմանը:

Փոխվարչապետի խոսքով, գիտակցելով, որ ներդրումների խթանումը մեծ պատասխանատվություն է պահանջում, Հայաստանի կառավարությունը մեծ ջանքերով շարունակում է ներդրումային միջավայրի և հանրային ծառայությունների մատուցման բարեփոխումները՝ օտարերկրյա ներդրողներին առաջարկելով կանխատեսելի և մրցունակ բիզնես միջավայր՝ միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանող պաշտպանության ուժեղ երաշխիքներով:

«Բացի ընդհանուր տնտեսական բարեփոխումներից՝ Հայաստանն ակտիվորեն դիվերսիֆիկացնում է իր տնտեսությունը՝ առաջնահերթությունը տալով այն ոլորտներին, որոնք ստեղծում են ներդրումային լայն հնարավորություններ: Օրինակ՝ Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի տպավորիչ վերելքը խթան է հանդիսացել հեղափոխական արդյունաբերությունների համար՝ ներառյալ կենսատեխնոլոգիաները և ագրոտեխնոլոգիաները: Բարգավաճող ՏՏ ոլորտը դարձել է ոչ միայն կայուն աճի շարժիչ, այլ նաև օրինակելի մոդել՝ այլ երկրների համար»,- նշել է փոխվարչապետն ու առաջարկել օտարերկրյա ձեռնարկատերերին իրենց հաջորդ բիզնես նախաձեռնությունների համար դիտարկել նաև Հայաստանը։ Համբարձում Մաթևոսյանը Հայաստանի կառավարության կողմից ներդրումների խթանմանն ուղղված կարևոր քայլերից է համարել նաև «Enterprise Armenia» գործակալության ստեղծումը, որն արժանացել է ներդրողների բարձր գնահատականին՝ իր արագ և փորձագիտական աջակցության համար:

Անդրադառնալով Covid-19 համաճարակի հետևանքներին ու առաջ բերած մարտահրավերներին՝ փոխվարչապետը վստահեցրել է, որ Հայաստանի ներդրումային միջավայրը լավ դիրքավորված է հետկովիդային աշխարհի համար։ «Քանի որ համաճարակը քիչ-քիչ նահանջում է, մենք ակնկալում ենք տարբեր երկրներից ներդրումների աճ։ Ներդրումային մեր մասնագետները պատրաստ են օգնելու, Կառավարությունն էլ նոր նախաձեռնություններով հանդես կգա՝ ամբողջ աշխարհից ներդրումների ներգրավելու նպատակով բիզնեսի համար բարենպաստ օրենսդրություն ստեղծելով։ Կրկնում եմ՝ մենք խելացի ներդրումների համառ ջատագովներ ենք, իսկ առջևում մեծ հնարավորություններ են»,- շեշտել է փոխվարչապետն ու ներդրողներին կոչ արել՝ առանց վարանելու գործի անցնել։

Նշենք, որ «Ամենամյա ներդրումային համաժողով» միջոցառումը օտարերկրյա ներդրումների խթանման և ներգրավման աշխարհի առաջատար հարթակներից է։ Այն անցկացվում է ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ և Դուբայի կառավարիչ Նորին Մեծություն Շեյխ Մուհամեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումի բարձր հովանու ներքո:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոր տեխնոլոգիաները՝ գյուղական ենթակառուցվածքների զարգացման հիմքում (ֆոտո)
Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է 2023 թվականի ուշ աշնանը...
Փաշինյանին է ներկայացվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի 2023 թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետին են ներկայացվել 2023 թվականի ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից «մեկ…
Հայաստանը միջազգային ներդրողների համար գրավիչ լինելու լավ շանս ունի. «Freedom Holding Corp.»
Հայաստանը լավ հնարավորություն ունի...
Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել մեր երկրում նորվեգական ներդրումները խթանելու ուղղությամբ. Խաչատուրյանը՝ Նորվեգիայի դեսպանին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի դեսպան Բերգլյոտ Հովլանդը...
«Viva University». Երկարաժամկետ ներդրում՝ երիտասարդների մասնագիտացման համար (ֆոտո)
Նախորդ տարվա ընթացքում մայրաքաղաքում և մարզերում երկամսյա դասընթացների երկու փուլերին մասնակցել է տարբեր բուհերի 44 ուսանող...
Կառավարությունը ներդրումնային ֆոնդերին խոստանում է 30 %-ի համաֆինանսավորում
Այս նախագիծն ուղղված է ներդրումնային ֆոնդերի կարողությունների ավելացմանը, Հայաստան նոր մուտք գործող ֆոնդերի համար առավել գրավիչ պայմանների…
Ամենաշատ