News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ կոալիցիան երեքշաբթի հայտարարել է, որ դադարեցրել է ռազմական գործողությունները Եմենում Էր Ռիադում միջեմենական բանակցությունների ընթացքում, որոնք մեկնարկում են չորեքշաբթի օրը: Այս մասին հայտնում է Սաուդյան SPA լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով դաշինքի հայտարարությունը։

«Կոալիցիայի միացյալ հրամանատարությունը հայտարարում է Եմենում չորեքշաբթի ժամը 06:00-ից բոլոր ռազմական գործողությունների դադարեցման մասին՝ Էր Ռիադում խորհրդակցությունների հաջողության ապահովման եւ բարենպաստ մթնոլորտի ստեղծման նպատակով սուրբ Ռամադան ամսվա ընթացքում խաղաղության պահպանման համար,- ասվում է հայտարարության մեջ։- Մենք կհետեւենք հրադադարին եւ կձեռնարկենք բոլոր միջոցները դրա պահպանման համար»:

Դաշինքի որոշումն ընդունվել է ի պատասխան Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության խորհրդի գլխավոր քարտուղար Նաիֆ Ֆալահ Մուբարաք ալ-Հաջրաֆի՝ միջեմենական խորհրդակցությունների ընթացքում ռազմական գործողությունների դադարեցման մասին կոչին, որոնք տեղի կունենան Էր Ռիադում մարտի 30-ից ապրիլի 7-ը։ Ավելի վաղ նա «Անսար Ալլահ»-ի (Հուսի) ապստամբ շարժման ղեկավարությանը, որը գտնվում է երկրի մայրաքաղաք Սանայում եւ զինված պայքար է մղում կոալիցիայի դեմ արդեն յոթ տարի, հանդիպման համար գալ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք։ Ապստամբները, որոնք երկխոսություն վարելու պատրաստակամություն էին հայտնել, պահանջել էին այն անցկացնել չեզոք տարածքում։

Ի սկզբանե Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության խորհրդի հովանու ներքո բանակցությունները նախատեսված էին մարտի 29-ից ապրիլի 7-ը։ Առաջարկվում է քննարկում անցկացնել վեց ուղղություններով, այդ թվում՝ ռազմական եւ քաղաքական, «մարդասիրական միջանցքները բացելու եւ կայունության հասնելու համար»։ Հրավերներն ուղարկվել էին բոլոր կողմերին, սակայն հուսիներն ու մի շարք այլ պատվիրակներ դեռ չեն ժամանել Էր Ռիադ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ