News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանի փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած այցի ընթացքում, մարտի 30-ին հանդիպել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության ներդրումների նախարար Խեյրի Ամրին։

Փոխվարչապետի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ զրուցակիցները ներկայացրել են Հորդանանի և Հայաստանի ներդրումային միջավայրի առանձնահատկությունները, այդ թվում` խրախուսման մեխանիզմների լայն շրջանակը:

Հորդանանի Հաշիմյան Թագավորության ներդրումների նախարարը նշել է, որ  2020թ-ին Երևանում կայացած Հայաստան-Հորդանան գործարար համաժողովը մեծ հետաքրքրություն է առաջացրել հորդանանցի ներդրողների շրջանում: Նախարար Ամրը նաև բարձր է գնահատել Հորդանանում հայկական համայնքի դերը պետության զարգացման գործում:

Ի հեճուկս համավարակի առաջ բերած սահմանափակումների՝ համագործակցության դինամիկայի ցանկալի մակարդակն ապահովելու նպատակով կողմերը պայմանավորվել են շարունակել ակտիվ համագործակցությունը, իսկ ներդրումների նախարարը տեղեկացրել է մոտ ապագայում իր` գործարար համայնքի հետաքրքրված ներկայացուցիչների հետ Հայաստան այցելելու մտադրության մասին: Երկուստեք կարևորվել է նման ակտիվ փոխգործակցությունը՝ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման, ինչպես նաև համագործակցության նոր հնարավորություններ դիտարկելու տեսանկյունից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փորձել են օդային ճանապարհով ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման 40 բջջային հեռախոս. ՊԵԿ
Վարչական վարույթի հետագա ընթացքն ապահովելու համար՝ նյութերն ուղարկվել...
Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին է ներկայացրել Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են Հայաստանի և Կորեայի միջև...
«Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ
ՀՀ առողջապահության նախարարության Դեղորայքային քաղաքականության եւ բժշկական տեխնոլոգիաների...
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
«Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը խոսել է կատարված աշխատանքների, ֆինանսական և որակական ցուցանիշների...  
Այս պահին ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
Քննարկումներ միշտ լինում են, Հայաստանը հաշվի է առնում բոլոր օգուտներն ու…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես շարունակում է էժանանալ. Ռուբլին կայուն է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 28-ին, կազմել է…
Ամենաշատ