News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Սեպտեմբեր 27
USD
387.71
EUR
410.74
RUB
4.03
Տեսնել լրահոսը

Շիրակցի գերիների հարազատներին, որոնք այսօր ժամը 10։00–ից գտնվում են Կառավարության շենքի դիմաց, գործադիր մարմնից ոչ ոք չի ընդունել։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց մեկ տարուց ավելի գերության մեջ գտնվող հայ զինծառայողի եղբայրը։

«Հանդիպում ենք պահանջում վարչապետի, Պաշտպանության նախարարի կամ էլ Ազգային ժողովի նախագահի հետ։ Մեզ մոտեցել է վարչապետի օգնականը, լսել մեր պահանջը։ Մինչ այս պահը մեզ ոչ ոք չի ընդունել»,– ասաց գերիի հարազատը։

Հիշեցնենք, որ գերիների հարազատները անցնող մեկ տարում պարբերաբար նստացույց են արել Կառավարության շենք դիմաց, հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ եւ  պահանջել, որ իրենց որդիների վերադարձի գործընթացը արագացվի։ Նրանց խոսքով, գերեվարվելուց հետո  մեկ տարվա ընթացքում իրենց անընդհատ խոստացել են, որ շուտով վերադառնալու են գերիները, բայց մինչ օրս իրենց հարազատները գերության մեջ են։

44-օրյա պատերազմից հետո, Հադրութի շրջանի Խծաբերդ համայնքը հայկական վերահսկողության տակ էր, սակայն դեկտեմբերի 12-ին Ադրբեջանը հարձակում էր գործել Հին Թաղլար եւ Խծաբերդ համայնքների ուղղությամբ եւ գերեվարել 62 հայ զինծառայողի, որոնք Շիրակի մարզից էին։

Այս մեկ տարվա ընթացքում 62 գերուց միայն 32-ն է վերադարձվել Հայաստան։ Նրանցից 3–ը Ֆրանսիայի կառավարության եւ Եվրամիության միջնորդությամբ փետրվարին վերադարձվել են Հայաստան։

Շիրակցի գերիների հարազատները Կառավարության մոտ վերջին անգամ հավաքվել էին հունվարին։

Շիրակցի գերիների հարազատները դադարեցրել են նստացույցը. ակցիայից ժամեր անց նրանց ընդունել է բարձրաստիճան պաշտոնյա 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ. ՊԲ
ԱՀ ՊՆ֊ն պարբերաբար հանդես կգա լրացուցիչ հաղորդագություններով...
Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ. ՀՀ-ում ԱՀ ներկայացուցչություն
Ներկա պահին հրետակոծովում են մայրաքաղաք…
Նիլ Հաուեր. Ադրբեջանը նոր պատերազմ է սանձազերծել Լեռնային Ղարաբաղում 
Վերլուծաբան Միքայել Հորովիցը հայտնում է, որ ադրբեջանական կողմն օգտագործում է կամիկաձե դրոններ․․․
Ադրբեջանը հայտարարել է Արցախում «լոկալ օպերացիայի» մասին. տպավորություն չունեմ, թե լոկալ է. Տիգրան Աբրահամյան
Ադրբեջանը նաև հայտարարել է Արցախի ռազմական օբյեկտները թիրախավորելու մասին, սակայն կիրառվող...
Կրակոցները չեն դադարում. Ստեփանակերտում օդային տագնապի ազդանշաններն են միացել. Հունան Թադեւոսյան
Կրակոցները միանգամից սկսվեց...
Ալիևի ցեղասպան ռեժիմը տեւական սովից հետո սկսեց արցախցիների ցեղասպանության արյունալի փուլը. Արտակ Բեգլայան
Սրանք են ձեր իրավունքների ու անվտանգության երաշխիքները, Ռուսաստան, ԱՄՆ, ԵՄ…
Ամենաշատ