News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Փետրվար 08
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

«Օրենսդրի դերը ԱՄՆ-ում» ծրագրի շրջանակներում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը Վաշինգթոնում հանդիպել է Կոնգրեսի ներկայացուցչական պալատի անդամ և հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ջեքի Սփիերի հետ:

Թովմասյանն իր ֆեյսբուքյան էջում այս հանդիպման մասին գրել է․

«Նա ևս այն քիչ կոնգրեսականներից է, ով հաշվի չառնելով Ադրբեջանի շարունակական ահաբեկումները, եղել է Արցախում և իր ամենօրյա աշխատանքով աջակցում է հայ ժողովրդին, ինչի համար խորին շնորհակալությունս եմ հայտնել տիկին Սփիերին։

Քննարկման թեման կրկին արցախահայերի իրավունքներն էին, որոնք ոտնահարվում են Ադրբեջանի համակարգված ցեղասպան քաղաքականության արդյունքում։ Տիկին Սփիերին եմ ներկայացրել Արցախ կատարած այցիս արդյունքում արձանագրած փաստերը․

1․Հոգեբանական ճնշումների և ուժի սպառնալիքի միջոցով Ադրբեջանը բռնի տեղահանման է ենթարկում արցախահայերին

2․Ադրբեջանը, օգտվելով ռուս-ուկրաինական պատերազմից, սադրանքների է դիմում Արցախում, որտեղ խաղաղապահ առաքելություն է կատարում ռուսական զորակազմը։

3․ Մարտի 24-ից ադրբեջանցիները հրադադարի պայմաններում ներխուժել են Փառուխ համայնք և հարակից դիրքեր և հաստատվել այնտեղ, ինչի արդյունքում զոհվել են

4 զինծառայող և վիրավորում ստացել 18-ը։ 4․ Ադրբեջանը դիտավորյալ զրկել է գազամատակարարումից Արցախի շուրջ 100 000 բնակչի, այդ թվում՝ երեխաներ, կանայք, տարեցներ, հիվանդներ, դպրոցների, ինչպես նաեւ հիվանդանոցների, արտադրությունների, ինչի արդյունքում Արցախում հումանիտար ճգնաժամ է։

5․ Ադրբեջանը պարբերաբար կրակի տակ է պահում սահմանային բնակավայրերը՝ թիրախավորելով խաղաղ բնակիչներին, ինչի արդյունքում խաթարվել է արցախահայերի բնականոն կյանքը, խախտվել է կյանքի, խաղաղ ապրելու, սեփականության և այլ հիմնարար իրավունքներ։ Քննարկել ենք նաև և երկուստեք կարևորել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման կարևորությունը։

Ջեքի Սփիերի հետ զրույցում ևս կոչ եմ արել կոնգրեսականին Ադրբեջանի դեմ հստակ մեխանիզմներ մշակել, և աշխարհի ուշադրությունը հրավիրել Արցախի և Հայաստանի վրա, քանի որ լռությունը բերում է անդառնալի հետևանքների, ինչին էլ ականատես ենք լինում հիմա Արցախում և Հայաստանի սահմաններին: Ադրբեջանը շարունակում է օկուպցված պահել Հայատանի սահմանամերձ մի շարք համայնքների արոտավայրերը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստան–Արցախ միջանցքը փակելու հարցում Թուրքիան աջակցում է Ադրբեջանին. Չավուշօղլու
Սա նշանակում է, որ Ադրբեջանի բնական հարստությունը գողանում են...
Ֆրենկ Փալոնը ԱՄՆ-ին կոչ է արել հնարավոր բոլոր միջոցներով կանգնեցնել Ադրբեջանի ղեկավարության գործողությունները
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն ԱՄՆ-ին հորդորել է կանգնեցնել Ադրբեջանի ղեկավարության գործողություններն ընդդեմ Արցախի...
Եթե արցախցիների անվտանգության երաշխիքներ ստանանք նաև ՄԱԿ-ից, բացառում եմ՝ Ադրբեջանը կարողանա որևէ բան անել․ Ալեքսանյան
Մենք խնդիր ունենք, վերջապես այս հարցը լուծելու ու լուծելու այնպես, որ Լեռնային Ղարաբաղի ․․․
Զորքերի հայելային դուրսբերման առաջարկը երբեք նախապայման չի եղել. Փաշինյան
«Մենք միայն կարծում ենք, որ սահմանազատման նորմալ գործընթաց հնարավոր է միայն այն սահմանների նկատմամբ, որտեղ անվտանգության եւ կայունության որոշակի մակարդակ կա, ինչը, ցավոք, չի կարելի ասել հայ-ադրբեջանական ներկայիս սահմանի մասին..
Եթե Քարագլխի հետ կապված ադրբեջանական սադրանքը ներվի, ամեն պահի կարող է կրկնվել. Թագուհի Թովմասյանը՝ ՌԴ դեսպանին
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը շտապ...
Եթե Ադրբեջանը որևէ ոտնձգություն կազմակերպի, կասկած չունեմ, որ մեր իշխանությունը հետները ուղիղ կապի մեջ է. Վահե Հակոբյան
Հիմնական թեզը, որով գործող իշխանությունը փորձում է մոլորեցնել մեր հանրությանը, այն է, որ Հայաստանն ի վիճակի չէ նոր պատերազմի մեջ ներգրավվել...
Ամենաշատ