News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հրադադարի ռեժիմը ղարաբաղյան հակամարտության գոտում պետք է պահպանվի։ Այս մասին APA-ի հարցազրույցում ասել է ԵՄ Հարավային Կովկասի եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։

Պատասխանելով ադրբեջանական կողմի առաջարկի մասին հարցին՝ հատուկ ներկայացուցիչը նշել է. «Այո, այդ առաջարկը հրապարակվել է մարտի 14-ին։ Ինչպես արդեն ասել եմ տարածաշրջանի զանգվածային այլ լրատվամիջոցների իմ նախորդ մեկնաբանություններում, Եվրոպական միությունը, ինչպես եւ միջազգային շատ կազմակերպություններ, ընդգծում է հակամարտության հետ կապված հարցերի համակողմանի լուծման կարեւորությունը։ Այս իմաստով ողջունվում է այդ ուղղությամբ կատարվող ցանկացած քայլ։

Անկասկած, Ադրբեջանի առաջարկը կարեւոր է, եւ Հայաստանի պատասխանն Ադրբեջանի առաջարկին նույնպես կարեւոր է։ Այնուամենայնիվ, Եվրոպական միությունը կարեւոր է համարում, որպեսզի այդ քայլերը նպաստեն համակողմանի կարգավորմանը, բանավեճերի բարենպաստ միջավայրին»։

«Թույլ տվեք ինձ մեկ անգամ եւս ընդգծել մեր լուրջ անհանգստությունը շփման գծից ոչ հեռու վերջերս տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ։ Հրադադարի ռեժիմը պետք է պահպանվի։ ԵՄ-ը շարունակում է զբաղվել այդ հարցով ամենաբարձր մակարդակով՝ ուղիղ բանավեճեր անցկացնելու եւ լարվածությունը թուլացնելու, կայուն եւ խաղաղ մթնոլորտ ապահովելու նպատակով։ Չնայած մենք կոչ ենք անում բոլոր կողմերին կատարել իրենց պարտավորությունները՝ 2020թ. նոյեմբերին ստորագրված եռակողմ հայտարարության համապատասխան, բայց եւ այնպես ցանկանում եմ ընդգծել, որ ԵՄ-ը այդ հայտարարությունը ստորագրած կողմ չէ եւ լիազորված չէ հետեւել դրա իրագործմանը»,- ասել է հատուկ ներկայացուցիչը՝ մեկնաբանելով այն պնդումը, որ հայկական կողմն, իբր, չի կատարում եռակողմ հայտարարության 4-րդ կետը։

Պատասխանելով ԵՄ-ի եւ Ռուսաստանի միջեւ Ղարաբաղի վերաբերյալ բանավեճերի վրա Ուկրաինայում պատերազմի ազդեցության մասին հարցին՝ հատուկ ներկայացուցիչն ասել է. «Որպես ԵՄ-ի Հարավային Կովկասի եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով հատուկ ներկայացուցիչ նախկինում ես մշտական խորհրդակցություններ են ունեցել Մոսկվայի, մասնավորապես՝ Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահի հետ։ Ներկա պատերազմը խիստ ազդում է այդ շփումների վրա։ Ինչպես արդեն նշել եմ, ԵՄ-ը վերջին տարին շփումներ է պահպանում եւ աշխատում է Հայաստանի եւ Ադրբեջանի հետ՝ ամենաբարձր մակարդակով, մասնավորապես՝ Եվրամիության Խորհրդի նախագահ Շառլ Միշելի անձնական մասնակցությամբ, ինչպես նաեւ բարձր մակարդակի հանդիպումներին մասնակցում են եվրահանձնակատարները՝ իմ ալցելությունների եւ երկու երկրներում մեր ներկայացուցչությունների ամենօրյա աշխատանքի մակարդակով։ Կողմերը ԵՄ-ն ընկալում են որպես ազնիվ միջնորդի, որը դրական օրակարգ ունի տարածաշրջանի համար, եւ մենք դա գնահատում ենք։ Կարող եմ հավաստիացնել, որ Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու մեր ջանքերը կմնան շատ բարձր մակարդակի»։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանն անամոթաբար խախտել է ՌԽԿ-ի հետ պայմանավորվածությունը․ Բաբայան
Անամոթաբար, շրջանցելով միջազգային իրավունքի բոլոր պայմանագրերը, նորմերն ու սկզբունքները․․․
Վաշինգտոնն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ԶՈւ դիրքերի առաջխաղացմամբ․ Պետդեպ
Պետդեպարտամենտի ներկայացուցչի խոսքով՝ խնդրի լուծման եւ խաղաղության հասնելու բանալին կողմերի միջեւ ուղիղ երկխոսությունն է․․․
Դիվերսիայից հետո ադրբեջանցիները հենց այգիներում մարդ են տեսնում՝ կրակում են, չեն թողնում աշխատել. Սոս համայնքի ղեկավար
Գյուղում հիմնականում խաղողագործությամբ են զբաղվում, բայց այսօր բնակիչները չեն կարողանում խաղողի այգիների էտման աշխատանքները շարունակել...
Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումը փորձել է առաջխաղացում կատարել Ստեփանակերտ-Լիսագոր հատվածում. Այն կասեցվել է. Արցախի ՊՆ
Նշված հատվածում մարտական հերթապահություն իրականացնող ՊԲ զինծառայողների կանխարգելիչ...
Ռուս խաղաղապահները շարունակում են բանակցությունները՝ ադրբեջանցիներին ելման դիրքեր վերադարձնելու համար. Հարությունյան
Մենք, այո, պատրաստ ենք բանակցությունների գնալ, բայց ոչ պարտադրանքի  կամ պահանջների ներկայացման պայմաններում...
«Սուրիկը չի լսել կրակոցները, մենք էլ այդ ընթանցքում անցել էինք թմբերի հետեւը».Հերհերի գյուղապետը մանրամասներ է հայտնում
Չենք կարող չգնալ, չմշակել, չաշխատել, ի վերջո, ի՞նչ դաշտեր են մնացել...
Ամենաշատ