News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ադրբեջանը շտապում է, քանի որ դիտվում է նոր աշխարհակարգի կազմավորման կարեւորագույն փուլերից մեկը: Այս մասին NEWS.am-ին TALK TIME ծրագրի շրջանակում տված հարցազրույցում ասել է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:

Նա չի բացառել, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի (որին աջակցում է Արեւմուտքը) միջեւ փաստաթղթի ստորագրումից հետո նոր աշխարհակարգի հիմքեր կդրվեն:

Հակոբյանը նկատել է, որ ոչ ոք չի կարող կանխատեսել, թե ինչպիսին կլինեն Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերը:

«Օրինակ, կան Միութենական պետության ծրագրեր եւ այլն: Այս ժամանակահատվածում Բաքուն փորձում է առավելագույնը վերցնել իրեն: Հայտնի չէ, թե ինչպես կդասավորվեն Անակարայի եւ Մոսկվայի հարաբերությունները նոր աշխարհակարգի ձեւավորման արդյունքում: Այդ ֆոնին Ադրբեջանն ու Թուրքիան շտապում են՝ հաշվի առնելով նաև Հայաստանում գործող ներկայիս իշխանության գործոնը»,- ասել է նա:

Ինչ վերաբերում է Արցախում ռուս խաղաղապահների վարքագծին, ապա նրանք, փորձագետների գնահատումներով, այնտեղ են գտնվում ոչ թե կրակելու համար, այլ պահպանելու այն, ինչ արձանագրված է թղթի վրա:

«Բաքուն ասում է, որ Արցախի Պաշտպանության բանակի ստորաբաժանումներ չպետք է գոյություն ունենան: Խնդիրն այն է, որ փաստաթուղթ է ստորագրվել, որն այնպիսի կետեր է պարունակում, որոնք անհամապատասխանությունների տեղիք են տալիս: Սակայն Փաշինյանն ինքն է ստորագրել այդ փաստաթուղթը, եւ պետք է պարզաբանել, թե ինչ է նկատի առնվում «Արցախում հայկական ստորաբաժանումներ» արտահայտությամբ»:

Այսօր Մոսկվայից դժվար է սպասել ավելին, քան արվել է ՌԴ ՊՆ և ԱԳՆ հայտարարությունների տեսքով: Վիճահարույց կետերը կա՛մ պետք է վերացվեն, կա՛մ պետք է պատրաստ լինել նման միջադեպերի: Իսկ պատրաստվել Հայաստանը պարտավոր էր նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրման պահից ի վեր:

Երեւվանը չպետք է դուրս գար Արցախում տեղի ունեցող ընթացակարգերից, այլ պետք է պահպաներ Արցախի անվտանգության երաշխավորի կարգավիճակը: Այժմ Հայաստանը լավագույն դեպքում կարող է պատասխանատու համարվել հանրապետության սոցիալ-տնտեսական դրության համար: Այս ամենը նոյեմբերի 9-ին եւ հունվարի 11-ին ստորագրված հայտարարություններից բխող քաղաքական որոշումների արդյունքն է դարձել: Այժմ արդեն Բաքուն փորձում է Արցախի ՊԲ մնացած ստորաբաժանումների հարցը լուծել ուժային ճանապարհով»,- հավելել է Հակոբյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իշխանությունների հաջորդ քայլը Հայաստանից ռուսական ռազմակայանի դուրսբերումը կլինի․ TALK TIME
Երկիրը թուրքական պրոտեկտորատի վերածելու նպատակով․․․
ՀՀԿ-ն՝ ՀՀ եւ ՌԴ արտգործնախարարների հայտարարությունների մասին. Իշխանություններն իրենց ծիծաղելի դրության մեջ են դնում
«Լավ, սրանց իրենց մեծամտությունը դաս չեղա՞վ...
Որեւէ երաշխիք չկա, որ Փաշինյանի քաղաքականությունը նոր աղետների չի հանգեցնի․ Արգիշտի Կիվիրյան
Այսպիսի խնդիր կա՝ հաղթանակներն ակնհայտորեն գլխապտույտ են առաջացրել Իլհամ Ալիեւի մոտ․․․
Փաշինյանը Ռուսաստանի դեմ խաղեր է տալիս, ինչը չի կարող չզայրացնել Մոսկվային․ Արգիշտի Կիվիրյան
«Այս տեսակետից Չինաստանը, Իրանը, նույնիսկ Իրանը, որն այսօր ակտիվորեն բանակցում է ԱՄՆ-ի հետ՝ պատժամիջոցների վերացման հետ կապված․․․
Հայաստանի համար կրիտիկական փոփոխությունները կարող են սկսվել կամ վերնախավից կամ իշխանության ներսից եւ դրսից․ TALK TIME
Նրա խոսքով՝ ամենամեծ խնդիրն այն է, որ հնարավոր չէ գտնել ողջ ժողովրդի համար ընդհանուր ազգային գաղափար։
Ադրբեջանը եւ Թուրքիան կստիպեն Հայաստանին հնարավորինս շուտ ստորագրել փաստաթուղթը. TALK TIME
Ռուսաստանն առնվազն ներկա պահին կողմնակից չէ...
Ամենաշատ