News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր իտալացի գործընկեր Լուիջի դի Մայոյին տեղեկացրել է ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակի մասին: Այս մասին Միրզոյանը ԶԼՄ-ներին հայտնել է դի Մայոյի հետ հանդիպման ավարտին:

«Այսօր մենք մանրամասն քննարկել ենք միջազգային եւ տարածաշրջանային խաղաղության եւ կայունության հարցերը: ԵՍ ներկայացրել եմ իրավիճակը, որն առաջացել է ադրբեջանական ուժերի՝ Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղ ներխուժման, հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի պարբերական խախտման եւ Արցախում հումանիտար ճգնաժամ ստեղծելուն ուղղված քայլերի, էթնիկ զտումներ իրականացնելու ադրբեջանական քաղաքականության եւ այլ դրսեւորումների հետեւանքով:

Կարծում ենք, որ միջազգային հանրությունը պետք է աջակցի Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին»,- հայտարարել է նախարարը:     

ԱԳ նախարարն ընդգծել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներն արդեն հստակ եւ հասցեական արձագանք են տվել վերջին սրումներին՝ արձանագրելով, որ դա ադրբեջանական զորքերի առաջխաղացման միջոց է դարձել:

Նախարարը հաստատել է հայկական կողմի պատրաստակամությունը խաղաղ բանակցություններին եւ խաղաղության համաձայնագրին՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մանդատի ներքո: Նա եւս մեկ անգամ ընդգծել է, որ ադրբեջանական կողմից առաջարկներ են եղել, որոնք Հայաստանում ընդունելի են համարել, սակայն կիսով չափ, եւ լրացրել են իրենց առաջարկներով՝ հայտարարելով բանակցություններ վարելու պատրաստակամության մասին՝ ԵԱՀԿ ՄԽ շրջանակում լրացուցիչ առաջարկների հիման վրա:

«Անդրադարձել ենք նաեւ մինչ օրս չլուծված հումանիտար հարցերին: Դա, առաջին հերթին հայ գերիների անհապաղ ազատ արձակման անհրաժեշտությունն է»,- ընդգծել է նախարարը:

Միեւնույն ժամանակ նա բարձր է գնահատել անցյալ տարվա մարտին Իտալիայի խորհրդարանի կողմից ընդունված բանաձեւը:

Նախարարը մտահագություն է հայտնել հայկական հուշարձանների ճակատագրով, որոնք մնացել են Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքներում: Այս համատեքստում երկրի ԱԳ ղեկավարն ընդգծել է տարածաշրջանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության կազմակերպման կարեւորությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ