News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

2000 թվականի սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը, ժամը 03.45-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի 5-րդ գումարտակի հսկիչ-անցագրային կետում ժամապահ Արման Վարդանի Հակոբյանը գլխի շրջանում ստացել է հրազենային վնասվածք եւ հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել։ Զինծառայող Հակոբյանի սպանության գործով մեկ տարվա ընթացքում մեղադրյալ չներգրավվեց, արդյունքում գործի վարույթը կասեցվել է մեղավոր անձի՝ անհայտ լինելու պատճառաբանությամբ։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Գագիկ Ջհանգիրյանը մարտի 31-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում հարցաքննվել էր նշված գործով։ Զինծառայող Արման Հակոբյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Հայարփի Սարգսյանը միջնորդություն էր ներկայացրել ԱԱԾ քննիչին՝ պահանջելով հարցաքննել 2001 թվականին գործն ապօրինի կասեցնելու որոշման օրինականությունը ստուգած ՀՀ զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանին։ Քննիչը մերժել էր միջնորդությունը, սակայն տուժող կողմը բողոքարկել էր որոշումը, ինչի արդյունքում այն վերացվել է դատախազի կողմից։

Հայարփի Սարգսյանը NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց, որ մինչեւ 2008 թվականը քննչական որեւէ գործողություն չի իրականացվել այս գործով, բայց 2008 թվականին, երբ գործը մեկ այլ դատախազի կողմից բացվել է, եղած ապացույցների հիման վրա մի շարք զինծառայողների մեղադրանքներ են ներկայացվել.

«Այսինքն՝ 2001-ից 2008 թվականը որեւէ նոր ապացույց գործում չի ավելացել, եղած ապացույցների հիման վրա են մեղադրանքներ ներկայացվել եւ դա խոսում է այն մասին, որ դեռեւս 2001 թվականին դա կարող էր արվել եւ չի արվել։ Հենց այդ պատճառով էլ Ջհանգիրյանն իմ միջնորդության հիման վրա հրավիրվել է ԱԱԾ, որպեսզի պատասխանի առնվազն այն հարցին, թե ինչո՞ւ եղած ապացույցների հիման վրա որեւէ մեկին դեռեւս 2001 թվականին քրեական պատասխանատվության չեն ենթարկել»։

Հայարփի Սարգսյանն ասաց, որ բացի Ջհանգիրյանից հարցաքննվել է նաեւ ՀՀ ՔԿ նախագահի խորհրդական, իրավաբանական գիտությունների դոկտոր Արմեն Խաչատուրյանը, որը նախկինում նույնպես եղել է զինվորական դատախազ։

Իրավահաջորդի ներկայացուցիչը նշեց, որ դատաբժշկական փորձաքննությամբ դիակի վրա բռնության հետքեր են հայտնաբերվել. «Չնայած այդ հանգամանքին, պատշաճ քննություն չի իրականացվել, մի շարք գործողություններ, որոնք դեռեւս այն ժամանակ պիտի արվեին, չեն արվել, որոնց մասով նույնպես բողոքներ են ներկայացվել։ Անդառնալի վնասներ են պատճառվել այդ գործին, քանի որ կան հետքեր, որոնք այն ժամանակ պետք է ուղարկվեին համապատասխան փորձաքննության։ Սա միանշանակ բացթողում չէ, սա ակնհայտ դիտավորություն է, ես այստեղ կոռուպցիոն ռիսկեր եմ տեսնում, կոռուպցիայի հետ գործ ունենք։ Ես հասկանում եմ, որ հնարավոր է վաղեմության ժամկետի հարց բարձրացվել, բայց, փաստորեն այն անձը, ում մասին խոսում ենք, ոչ միայն այս քրեական գործով է նման վարքագիծ դրսեւորել, այլ մի շարք այլ գործերով»։

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության մեղադրանքով կալանավորվել է համածառայակիցը. ՔԿ
Փաստական տվյալներ են ստացվել, որ ժամը 17։55-ի սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան սահմանագծին տեղակայված մարտական դիրքում՝ խրամուղում…
Ատեստավորումից գերազանց ստացող շարքային պայմանագրայինը մարտական հերթափոխ իրականացնելիս կստանա 526 հազար դրամ
Բրիգադի սերժանտի աշխատավարձը մինչեւ ատեստավորումը կազմում է 209 հազար...
Ինչու՞ են բանակում շատացել մահվան դեպքերը, ովքե՞ր, ե՞րբ եւ ի՞նչ պատիժ են կրել դրա համար. պատգամավորը՝ ՊՆ փոխնախարաին
Դուք ԱԺ-ում եք, հանրային հարթակում եւ բոլոր հնարավոր ուղղություններից մեզ լսում են...
Զինծառայող Ավագ Զաքարյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հատկանիշներով
Ավելի վաղ ՀՀ պաշտպանական գերատեսչությունից հայտնել էին, որ փետրվարի 24-ին...
Պետությունը հրաժարվում է բացահայտել լեյտենանտ Արտակ Նազարյանի սպանությունը. Ծովինար Նազարյան
Արդարադատության համակարգը մեծ անակնկալ կաներ մեզ, եթե չարհամարհեր ՄԻԵԴ-ի քննադատությունը եւ չշարունակեր «նախկիններից» եկած ավանդույթը…
Պարտադիր ժամկետային զինծառայողի սպանության գործը դատախազն ուղարկել է դատարան
2024 թվականի հունվարի 29-ին հաստատել է ՀՀ ՊՆ զորամասի մարտական դիրքում...
Ամենաշատ