News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի ՊՆ-ն հապճեպ ադրբեջանական անվանումներ է հորինում հայկական գյուղերի համար։

Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած հաղորդագրության մեջ Ադրբեջանի պաշտպանության գերատեսչությունն առաջին անգամը չէ, որ օգտագործում է հորինված ադրբեջանական տեղանուններ՝ էլ ավելի շփոթություն մտցնելով առանց այն էլ լարված իրավիճակում։

Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդմամբ՝ «ապրիլի 3-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, հայկական զինված ուժերի ստորաբաժանումները Թովուզգալա շրջանի Մյուսյուրսքենդ բնակավայրում տեղակայված դիրքերից գնդակոծել են ադրբեջանական բանակի դիրքերը՝ Թովուզի շրջանի Աղդամ բնակավայրի ուղղությամբ»։

Այն, որ Ադրբեջանն այժմ որոշել է Տավուշի մարզի Բերդ շրջանն անվանել «Թովուզգալա», դժվար չէ կռահել։ «Մյուսյուրսքենդ» անվան հետ կապված իրավիճակն ավելի վատ է։ Ադրբեջանական քարոզչամեքենայի «չհսկելու» հետեւանքով համացանցային որոնողական համակարգի ռուսալեզու հատվածում չկա անգամ ամենաչնչին անդրադարձը, թե հայկական որ բնակավայրն են այդպես խրթին անվանում։ Բացառված չէ, որ խոսքը Մովսեսգեղ գյուղի մասին է եւ համահունչ է Ադրբեջանի կողմից հապճեպ հորինված տեղանունին։

Հատկանշական է, որ թեեւ Ադրբեջանում օգտագործում են իրենց «սեփական» տեղանունները, այնուամենայնիվ, չեն համարձակվում պնդել, որ գյուղը կամ շրջանը «օկուպացված» է Հայաստանի կողմից։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյանի անունից հարգանքի տուրք է մատուցվել ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների հիշատակին (ֆոտո)
Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ, Հայաստանի Հանրապետական…
Ադրբեջանն անամոթաբար խախտել է ՌԽԿ-ի հետ պայմանավորվածությունը․ Բաբայան
Անամոթաբար, շրջանցելով միջազգային իրավունքի բոլոր պայմանագրերը, նորմերն ու սկզբունքները․․․
Վաշինգտոնն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ԶՈւ դիրքերի առաջխաղացմամբ․ Պետդեպ
Պետդեպարտամենտի ներկայացուցչի խոսքով՝ խնդրի լուծման եւ խաղաղության հասնելու բանալին կողմերի միջեւ ուղիղ երկխոսությունն է․․․
Դիվերսիայից հետո ադրբեջանցիները հենց այգիներում մարդ են տեսնում՝ կրակում են, չեն թողնում աշխատել. Սոս համայնքի ղեկավար
Գյուղում հիմնականում խաղողագործությամբ են զբաղվում, բայց այսօր բնակիչները չեն կարողանում խաղողի այգիների էտման աշխատանքները շարունակել...
Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումը փորձել է առաջխաղացում կատարել Ստեփանակերտ-Լիսագոր հատվածում. Այն կասեցվել է. Արցախի ՊՆ
Նշված հատվածում մարտական հերթապահություն իրականացնող ՊԲ զինծառայողների կանխարգելիչ...
Ռուս խաղաղապահները շարունակում են բանակցությունները՝ ադրբեջանցիներին ելման դիրքեր վերադարձնելու համար. Հարությունյան
Մենք, այո, պատրաստ ենք բանակցությունների գնալ, բայց ոչ պարտադրանքի  կամ պահանջների ներկայացման պայմաններում...
Ամենաշատ