News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը հայտնել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման եւ երկու երկրների հասարակությունների միջեւ վստահության հաստատման գործընթացում հարթակի դեր խաղալու Եվրոպայի խորհրդի պատրաստակամության մասին։ Այս մասին նա հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպմանը, հայտնում է ԱՊԱ-ն։

«Գոհունակություն հայտնելով Ադրբեջան կատարած այցի կապակցությամբ՝ Մարիա Պեյչինովիչ-Բուրիչն ասել է, որ բարձր է գնահատում Ադրբեջանի անդամակցությունը Եվրոպայի խորհրդին, նշել է, որ այդ շրջանակում Ադրբեջանը միացել է ԵԽ բազմաթիվ կոնվենցիաներին եւ համապատասխան փաստաթղթերին, ինչի հիման վրա աշխատանքներ են իրականացվում։ Զրույցի ընթացքում գոհունակությամբ է նշվել Ադրբեջանի եւ Եվրոպայի խորհրդի 2022-2025 թվականների գործունեության ծրագրի առաջիկա ընդունումը, որը նախատեսում է համագործակցություն մի շարք ոլորտներում»,- ասված է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Իլհամ Ալիեւը գլխավոր քարտուղարին տեղեկացրել է «տարածաշրջանում ստեղծված նոր իրավիճակի», հարաբերությունները կարգավորելու համար Ադրբեջանի կողմից ներկայացված առաջարկների մասին, հայտարարել է առաջին պատերազմի ժամանակ անհետ կորածների մասին, ընդգծել է «զանգվածային գերեզմանների մասին Հայաստանի կողմից տեղեկատվության տրամադրման կարեւորությունը՝ նրանց ճակատագրերը պարզելու համար», չնայած հակառակն ապացուցող բազմաթիվ փաստերին, հայտարարել է, որ Ադրբեջանը պահպանել է ՄՄԻ-ի նորմերը։ Կարծես թե Ադրբեջանն ինքը չի պատրաստվում հաղորդել հազարավոր անհետ կորած հայերի ճակատագրի մասին։ Այնուհետեւ Ալիեւը Հայաստանին մեղադրել է ադրբեջանական խաղաղ քաղաքները գնդակոծելու, ականների խնդրի եւ այլնի մեջ։ Ընդ որում, Լեռնային Ղարաբաղի «գազային շրջափակման» հարցը չի քննարկվել, ղարաբաղյան խաղաղ գյուղերի գնդակոծությունը Եվրոպայում նույնպես չեն նկատել, Բաքվում պահվող գերեվարված հայերի ազատ արձակման հարցը ԵԽ-ն նույնպես չի ձգտել քննարկել։

«Նախագահ Իլհամ Ալիեւը նշել է, որ Եվրոպայի խրհուրդը կարող է խաղալ նաեւ հարթակի դեր, որը կկարողանա նպաստել երկու երկրների միջեւ վստահության հաստատմանը եւ Հարավային Կովկասի ինտեգրված տարածաշրջան կառուցելու գործընթացին։

ԵԽ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ այս ոլորտում Ադրբեջանի ցուցաբերած բարձր քաղաքական կամքը հավանության է արժանի։

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը հայտնել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման եւ երկու երկրների հասարակությունների միջեւ վստահության հաստատման գործընթացում հարթակի դեր խաղալու Եվրոպայի խորհրդի պատրաստակամությունը»,- հայտնում է աղբյուրը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանի քաղհասարակության համատեղ զեկույցը ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին Ադրբեջանի 5-րդ դիտարկմանն ընդառաջ
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն...
Անհայտ կորած եւ գերեվարված 11 զինծառայողների ընտանիքները եւս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 28-ի նիստում որոշում կայացրեց, որով…
Լեմկինի ինստիտուտը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանի վարչախումբը կարող է հաշվեհարդար տեսնել հայ գերիների հետ
Հաշվի առնելով այդ անձանց նկատմամբ մարդու իրավունքների լրջագույն խախտումների բարձր ռիսկայնությունը…
ՄԱԿ-ի հարկադիր և ակամա անհետացածների հարցերով աշխատանքային խմբին են ներկայացվել ութ հայ զինվորականների գործեր
Բոլոր գործերը ներկայացվել են տուժողների ընտանիքների հետ համագործակցաբար։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի կողմից ստեղծված հիշյալ աշխատանքային...
Ադրբեջանցիների կողմից հայերի գլխատումը նրանց ընտանիքի անդամներին հոգեկան տառապանք պատճառելու համատարած մեթոդ է. Զեկույց
Բացի այդ՝ զեկույցում անդրադարձ կա Ադրբեջանում բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հանցագործներին ուղղված գովասանքին...
Առանց Ռուսաստանի օգնության Ադրբեջանը չէր կարողանա վերադարձնել Ղարաբաղը. ադրբեջանցի քաղաքագետ
Նա մեկնաբանել է Ռուսաստանի դերը 44-օրյա պատերազմի ժամանակ...
Ամենաշատ