News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունվար 30
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Արցախում իրադրության սրման ամբողջ ընթացքում «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը և կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը հանդիպումներ են ունեցել Հայաստանում հավատարմագրված տարբեր, այդ թվում, ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող երկրների դեսպանների հետ։ Կուսակցությունից NEWS.am-ին հայտնում են, որ դրանց ընթացքում ներկայացվել է կուսակցության անհանգստությունը Ադրբեջանի կողմից իրականացվող սադրիչ, այդ թվում՝ ռազմական, նաև՝ հումանիտար խնդիրներ առաջացնող գործողությունների վերաբերյալ։ Քաղաքական գործիչները նաև իրենց մտահոգությունն են ներկայացրել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգությունը վերացնելուն ուղղված քայլերի վերաբերյալ։

Կուսակցության համահիմնադիրները ուշադրություն են հրավիրել փաստի վրա՝ Բաքվի ընդգծված նպատակը Արցախը հայաթափելն է։ Շեշտադրվել է՝ ստեղծված իրավիճակը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, և արցախցիների ինքնորոշման իրավունքի իրացումը անբեկանելի է։ Այս համատեքստում կուսակցությունը կարևորում է միջազգային հանրության ներգրավվածությունը, հստակ դիրքորոշումը։

«Ապրելու երկիր» կուսակցության հանդիպումները օտարերկրյա դեսպանների հետ շարունակական բնույթ են կրում։ Միևնույն ժամանակ, կուսակցությունը պարբերաբար Հայաստանում տարբեր երկրների դեսպանություններին է փոխանցում Արցախում տիրող իրավիճակի մասին արժանահավատ տեղեկատվություն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստան–Արցախ միջանցքը փակելու հարցում Թուրքիան աջակցում է Ադրբեջանին. Չավուշօղլու
Սա նշանակում է, որ Ադրբեջանի բնական հարստությունը գողանում են...
Ֆրենկ Փալոնը ԱՄՆ-ին կոչ է արել հնարավոր բոլոր միջոցներով կանգնեցնել Ադրբեջանի ղեկավարության գործողությունները
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն ԱՄՆ-ին հորդորել է կանգնեցնել Ադրբեջանի ղեկավարության գործողություններն ընդդեմ Արցախի...
Եթե արցախցիների անվտանգության երաշխիքներ ստանանք նաև ՄԱԿ-ից, բացառում եմ՝ Ադրբեջանը կարողանա որևէ բան անել․ Ալեքսանյան
Մենք խնդիր ունենք, վերջապես այս հարցը լուծելու ու լուծելու այնպես, որ Լեռնային Ղարաբաղի ․․․
Զորքերի հայելային դուրսբերման առաջարկը երբեք նախապայման չի եղել. Փաշինյան
«Մենք միայն կարծում ենք, որ սահմանազատման նորմալ գործընթաց հնարավոր է միայն այն սահմանների նկատմամբ, որտեղ անվտանգության եւ կայունության որոշակի մակարդակ կա, ինչը, ցավոք, չի կարելի ասել հայ-ադրբեջանական ներկայիս սահմանի մասին..
Եթե Քարագլխի հետ կապված ադրբեջանական սադրանքը ներվի, ամեն պահի կարող է կրկնվել. Թագուհի Թովմասյանը՝ ՌԴ դեսպանին
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը շտապ...
Եթե Ադրբեջանը որևէ ոտնձգություն կազմակերպի, կասկած չունեմ, որ մեր իշխանությունը հետները ուղիղ կապի մեջ է. Վահե Հակոբյան
Հիմնական թեզը, որով գործող իշխանությունը փորձում է մոլորեցնել մեր հանրությանը, այն է, որ Հայաստանն ի վիճակի չէ նոր պատերազմի մեջ ներգրավվել...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ