News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ինդոնեզիան եւ Ավստրալիան, որոնք աշխարհի խոշորագույն ածուխ արտահանողներից են, հասել են իրենց արդյունահանման սահմաններին եւ դժվար թե կարողանան բավարարել Եվրոպայի լրացուցիչ մատակարարումների պահանջարկը, եթե Եվրամիությունն արգելի ռուսական ածխի ներմուծումը: Այս մասին հայտարարել են հանքարդյունաբերական ընկերությունների ղեկավարները։

Եվրահանձնաժողովը նոր պատժամիջոցներ է առաջարկել Ռուսաստանի դեմ, այդ թվում՝ արգելել է ռուսական ածխի գնումը եւ ռուսական նավերի մուտքը ԵՄ նավահանգիստներ։

ԵՄ-ն ածխի մոտ 45 տոկոսը Ռուսաստանից է ներկրում։

Նախքան ԵՄ առաջարկը որոշ եվրոպացի գնորդներ արդեն բանակցություններ էին վարում ինդոնեզական ընկերությունների հետ, որոնք փորձում էին փոխարինել ռուսական մատակարարումները, ասել է Ինդոնեզիայի ածխահանքերի ասոցիացիայի (ICMA) բարձրաստիճան ղեկավարը:

«Հանքափորները չեն կարող այդքան արագ բարձրացնել արտադրությունը, դա դժվար է, իսկ կարողությունն արդեն շատ սահմանափակ է»,- Reuters-ին ասել է ICMA-ի նախագահ Պանդու Շահրիրը:

Ինդոնեզիայի կառավարությունն այս տարի պլանավորել է 663 մլն տոննա արդյունահանել, մի նպատակ, որին հանքափորներն արդեն դժվարանում են հասնել, քանի որ հունվարին արտահանման անսպասելի սահմանափակումները եւ երկարատեւ անձրեւային եղանակը ազդել են արտադրողականության վրա:

Երկիրը նաեւ խստացրել է ներքին շուկայում իր պարտադիր վաճառքների նկատմամբ վերահսկողությունը այն բանից հետո, երբ տեղական էլեկտրակայանների պաշարները հասել են կրիտիկական նվազագույնի:

Էներգետիկայի նախարարության տվյալներով՝ հունվար-մարտին Ինդոնեզիայի ածխի արտահանումը կազմել է 37,64 մլն տոննա՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 53,77 մլն տոննայի համեմատ։

Բացի այդ, եվրոպական շուկաներին հիմնականում միջինի եւ բարձր որակի ածուխ է անհրաժեշտ, մինչդեռ Ինդոնեզիայի հանքագործների մեծ մասը արտադրում է ավելի ցածր որակի ածուխ, ասում է ICMA-ի գործադիր տնօրեն Հենդրա Սինադիան: Նա հավելել է, որ ինդոնեզական ածուխը Եվրոպա փոխադրելու ծախսերը նույնպես անմրցունակ են այլ մատակարարների համեմատ։

Հենդրայի խոսքով՝ հանքարդյունաբերական մի քանի ընկերություններ, որոնք կարող են արտադրությունն ընդլայնելու տեղ ունենալ, լրացուցիչ արտադրության եւ արտահանման համար կառավարության թույլտվությունը պետք է ունենան: Նման հարցումները սովորաբար ներկայացվում են ապրիլ-հունիս ամիսներին։

Ինդոնեզիայի ածխի ամսական հենանիշային գինը ապրիլին արդեն բարձրացել է ռեկորդային 288,40 դոլարի մեկ տոննայի դիմաց՝ համաշխարհային բարձր պահանջարկի պատճառով:

Ավստրալիայում արտադրողները պատասխանել են ռուսական ածխից կախված գնորդների կոչերին եւ կառավարությունից խնդրել են օգնել դաշնակից երկրներում, ինչպիսին Լեհաստանն է, ածխի գնորդներին՝ ռուսական մատակարարումները փոխարինելու համար:

Ավստրալացի հանքագործները շահույթ են ստանում պողպատի գործարաններում օգտագործվող մետալուրգիական ածխի, ինչպես նաեւ էլեկտրաէներգիայի արտադրության համար օգտագործվող ջերմային ածխի գների աճից:

Ավստրալիայում արտադրությունը տուժել է Նոր Հարավային Ուելսում եւ Քվինսլենդում ջրհեղեղներից, COVID-19-ի բռնկումներից եւ աշխատուժի պակասից, ինչի հետեւանքով արտադրությունն ամբողջ հզորությունից ցածր է եղել:

Ակնկալվում է, որ էներգետիկ ածխի ընդհանուր արտահանումը մինչեւ 2022թ․ հունիսը կավելանա մոտ 7 տոկոսով՝ նախորդ տարվա համեմատ, երբ արտադրությունը տուժել էր Չինաստանի կողմից ավստրալական ածխի ոչ պաշտոնական արգելքի պատճառով:

Հանքարդյունաբերական ընկերությունները նաեւ չեն կարողանա ընդլայնել արտադրությունը մոտ ապագայում, քանի որ բախվում են նոր հանքավայրերի համար խիստ նորմավորման խոչընդոտների, նոր հանքեր կառուցելու հանրության եւ ֆերմերների դիմադրությանը եւ կապիտալի պակասի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բունդեսվերը Ուկրաինայի ԶՈւ-ին կհանձնի 10 000 արկեր. գերմանացի գեներալ
Առաջիկա օրերին Գերմանիան Ուկրաինային կտա 10 հազար հրետանային արկեր...
ԱՄՆ-ն և Թուրքիան բանակցություններ են վարում Ուկրաինայի համար պայթուցիկ նյութերի գնումներն ավելացնելու շուրջ. Bloomberg
Հայտարարության մեջ, որը կարևորում է Տեխասի և թուրքական արդյունաբերության մեջ ներդրումները...
Մակրոնի հայտարարությունն Ուկրաինա զորքեր ուղարկելու մասին զայրացրել է ամերիկացի պաշտոնյաներին. Bloomberg
Մակրոնի խոսքերը կարող էին հակառակ ազդեցություն ունենալ...
Ֆրանսիան շուտով Ուկրաինային 78 «Caesar» հաուբից կմատակարարի. Լըկորնյու
Նախարարը նշել է, որ Ֆրանսիան միաժամանակ մտադիր է այս տարի 155 մմ տրամաչափի զինատեսակների համար 80 հազար արկ մատակարարել․․․
Զելենսկին Դանիլովին ազատել է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարի պաշտոնից
Այս պաշտոնում է նշանակվել Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Ալեքսանդր Լիտվինենկոն...
Սպիտակ տունը մեղադրել է Ներկայացուցիչների պալատի խոսնակին Կիեւին ռազմական օգնություն չտրամադրելու ցանկության մեջ
Մայք Ջոնսոնը չի ցանկանում ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային...
Ամենաշատ