News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունվար 30
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Ս/թ ապրիլի 5-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովը, որ Արցախի ժողովրդի առաջնային մանդատ ունեցող բարձրագույն ներկայացուցչական մարմինն է, հանդես է եկել համահայկական մակարդակով Արցախի ճակատագրին վերաբերող հարցերի շուրջ համազգային համախմբում ձևավորելու կոչով: Այս մասին հայտարարություն է տարածել ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Ծագման առաջին իսկ օրից Արցախյան հիմնախնդիրն ունեցել է վերելքների ու վայրէջքների կորեր, սակայն 2020 թվականի 44-օրյա պատերազմը հիմնովին է փոխել Արցախ-Հայաստան միասնության անվտանգային միջավայրը: Հայաստանյան օրվա իշխանություններն, ըստ էության, օտարվել են Արցախյան խնդրի հանգուցալուծումից, երկրամասի հայաթափումը մնում է ավելի քան ռեալ սպառնալիք, տարածաշրջանում հաստատված փխրուն խաղաղությունը փաստացի պահպանվում է բացառապես Արցախի պաշտպանության բանակի և ռուսական խաղաղապահ ուժերի ջանքերով:

Համակարծիք ենք, որ ստեղծված իրավիճակում Արցախի ճակատագրի պատասխանատվությունը պիտի դրվի Հայաստան-Արցախ-Սփյուռք համախմբմամբ ստեղծվելիք կառույցի վրա, գտնում ենք, որ այն պիտի ունենա լիազորությունների առաջնային, գերագույն մանդատ:

Գտնում ենք նաև, որ կառույցը պիտի գործի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների` Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի հովանու ներքո:

Ազգային անվտանգության պահեստազորի սպաների միությունը պատրաստ է իր կարողություններն ի սպաս դնել կառույցի աշխատանքներին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստան–Արցախ միջանցքը փակելու հարցում Թուրքիան աջակցում է Ադրբեջանին. Չավուշօղլու
Սա նշանակում է, որ Ադրբեջանի բնական հարստությունը գողանում են...
Ֆրենկ Փալոնը ԱՄՆ-ին կոչ է արել հնարավոր բոլոր միջոցներով կանգնեցնել Ադրբեջանի ղեկավարության գործողությունները
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն ԱՄՆ-ին հորդորել է կանգնեցնել Ադրբեջանի ղեկավարության գործողություններն ընդդեմ Արցախի...
Եթե արցախցիների անվտանգության երաշխիքներ ստանանք նաև ՄԱԿ-ից, բացառում եմ՝ Ադրբեջանը կարողանա որևէ բան անել․ Ալեքսանյան
Մենք խնդիր ունենք, վերջապես այս հարցը լուծելու ու լուծելու այնպես, որ Լեռնային Ղարաբաղի ․․․
Զորքերի հայելային դուրսբերման առաջարկը երբեք նախապայման չի եղել. Փաշինյան
«Մենք միայն կարծում ենք, որ սահմանազատման նորմալ գործընթաց հնարավոր է միայն այն սահմանների նկատմամբ, որտեղ անվտանգության եւ կայունության որոշակի մակարդակ կա, ինչը, ցավոք, չի կարելի ասել հայ-ադրբեջանական ներկայիս սահմանի մասին..
Եթե Քարագլխի հետ կապված ադրբեջանական սադրանքը ներվի, ամեն պահի կարող է կրկնվել. Թագուհի Թովմասյանը՝ ՌԴ դեսպանին
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը շտապ...
Եթե Ադրբեջանը որևէ ոտնձգություն կազմակերպի, կասկած չունեմ, որ մեր իշխանությունը հետները ուղիղ կապի մեջ է. Վահե Հակոբյան
Հիմնական թեզը, որով գործող իշխանությունը փորձում է մոլորեցնել մեր հանրությանը, այն է, որ Հայաստանն ի վիճակի չէ նոր պատերազմի մեջ ներգրավվել...
Ամենաշատ