News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Արդեն ունենք տեխնիկապես հագեցած և վերանորոգված յոթ լաբորատորիա: Անցած տարվա վերջում վերանորոգվել է ևս մեկ լսարան, որը կծառայի որպես համատեղ աշխատանքային միջավայր՝ Հայաստանի ԲՈՒՀ-երի ուսանողների և ստարտափների համար։ Այս տարի նախատեսում ենք վերանորոգել ևս 2 լսարան։ ՀԱՊՀ-ի ուսանողներն իրենց հիմնական դասերն են անցկացնում վերանորոգված լսարաններում։

Միության գործունեության ռազմավարական կարևոր ուղղություններից է կրթությունը։ Կարևորելով կրթական համակարգ-գործատու կապը՝ մենք շարունակական ծրագրեր ենք իրականացնում այն  ամրապնդելու ուղղությամբ։

Անցած տարվանից մեկնարկել է ուսանողների համար նախատեսված՝ Startup Movement նախագիծը, որն իրականացնում ենք մեր գործընկեր BANA-ի (Հայաստանի բիզնես հրեշտակների ցանց) հետ համատեղ։ Այն 21 շաբաթ տևողությամբ ինկուբացիոն նախագիծ է, որտեղ ուսանողները սովորում են մարքեթինք, ֆինանսներ, փիչինգ, անցնում են ստարտափ ստեղծելու բոլոր փուլերով և ամենակարևորը՝ աշխատում են բիզնեսից եկած խնդիրների վրա։         

«Որպես երկարաժամկետ ծրագիր, մենք նախատեսում ենք համագործակցել Հայաստանի բոլոր ԲՈՒՀ-երի հետ, ձևավորել միջոլորտային ստարտափներ, որոնք կաշխատեն տնտեսության տարբեր ոլորտներում առկա խնդիրների վրա և տեխնոլոգիական լուծումներ կառաջարկեն»,- ներկայացրել է  ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը:

Շնորհավորելով ներկաներին՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը հատուկ շեշտադրել է նորաբաց աշխատանքային տարածքի հնարավորությունները: Ուսանողներն իրենց ավարտական աշխատանքները և կուրսային նախագծերը կիրականացնեն տեխնիկապես հագեցած միջավայրում: Միևնույն ժամանակ, մասնավոր գործընկերների հետ համագործակցության արդյունքում, միջավայրը նոր հարթակ կդառնա՝ խելացի լուծումներ ստեղծելու առաջնահերթությանը լծվելու համար:

«Կառուցվածքի բացակայությունը այն կարևոր խնդիրներից է, որին շատ ստարտափներ բախվում են՝ գործունեության տարբեր փուլերում: Մենք ունենք ստարտափների ակնառու օրինակներ, որոնք ուղղակիորեն սկսել են աշխատել տնային պայմաններում: Համատեղ աշխատանքային միջավայրն (coworking space) առաջին հերթին լուծում է այդ խնդիրը՝ ուսանողների համար ապահովելով արդյունավետ և համագործակցային միջավայր՝ նոր գաղափարներ ստեղծելու և դրանք իրականացնելու համար:  Համատեղ աշխատանքային միջավայրի ստեղծումը երկարաժամկետ ներդրում է, որը խելացի ուսանողներին թույլ կտա ստեղծել արժեք թե' իրենց, և թե' երկրի համար», - ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Խելացի լուծումների կենտրոնը» ստեղծվել է Վիվա-ՄՏՍ ընկերության աջակցության շնորհիվ և հանդիսանում է կորպորատիվ սոցիալական պատասխանատվության դրսևորման օրինակ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոթիում նոր փողոցներ են լուսավորվել՝ ավտոմատ և հեռավար կառավարմամբ (ֆոտո)
Սահմանապահ Կոթիում արդի տեխնոլոգիաներով աշխատող համակարգ է գործարկվել...
Հայերեն բացառիկ բովանդակություն՝ հայկական առաջին սթրիմինգային հարթակ «Kinodaran»-ից. Վիվա-ՄՏՍ
Ցանկացած վայրից և ցանկացած պահի բովանդակության բազմազանություն ու հասանելիություն ապահովող սթրիմինգային հարթակները շարունակում են գրավել ավելի ու ավելի լայն լսարաններ...
Հաջողված պատմություն՝ շարունակական աջակցության արդյունքում (ֆոտո)
Երաժշտաթերապիայից մինչև կոնսերվատորիա...
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ, ՏՀՏ գործատուների միության և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) համատեղ ջանքերով...
«START+»․«Kinodaran»՝ առանց բաժանորդագրության վճարի, 10 ԳԲ ինտերնետ, 1000 րոպե խոսելաժամանակ և անսահմանափակ հավելվածներ
«Kinodaran»-ը ֆիլմերի, սերիալների ու մուլտֆիլմերի  լայն ընտրանի առաջարկող առաջին հայկական սթրիմինգային հարթակն է...
Փոփոխություն Վիվա-ՄՏՍ-ի ֆիրմային անվանման մեջ և ծառայությունների մատուցման ընդհանուր պայմաններում
Ընկերության ապրանքանիշը /բրենդի անվանումը/` «Վիվա-ՄՏՍ»-ը, դեռևս մնում է անփոփոխ...
Ամենաշատ