News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Փաշինյան-Ալիև բրյուսելյան հանդիպումն ամբողջությամբ Հայաստանի և Ադրբեջանի  հարաբերությունների մասին էր, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը։

Նա վերահաստատել է, որ Ստեփանակերտի կարմիր գծերը շարունակում են մնալ նույնը՝ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում։

«Պաշտոնական Ստեփանակերտը տարիներ շարունակ միշտ էլ ասել է, որ երկխոսությունը ավելի գերադասելի է պատերազմին։ Բնական է, որ մենք ունենք մեր տեսակետը, դա այն է, որ մենք երբեք չենք լինելու Ադրբեջանի կազմում։ Դա մեզ համար անընդունելի է, անընդունելի եղել է, անընդունելի կմնա ընդմիշտ։ Իսկ այս հանդիպումը, ինչպես մենք տեսանք, հիմնականում և միգուցե լիովին վերաբերում էր Հայաստանի Հանրապետություն-Ադրբեջանի Հանրապետություն հարաբերություններին»,– ասել է նա։

Հիշեցնենք, որ երեկ Բրյուսելում տեղի է ունեցել Փաշինյան–Ալիև հանդիպում՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ։ Հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել մինչև ապրիլի վերջ ստեղծել դելիմիտացիայի հարցերով հանձնաժողով, ինչպես նաև երկու երկրների ԱԳ նախարարներին հանձնարարվել է սկսել խաղաղության փաստաթղթի նախապատրաստական աշխատանքները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ