News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Դաշնային դատարանը որոշել է, որ Նիգերիայում ահաբեկչության գործերով բոլոր դատավարություններն այսուհետ դռնփակ կանցկացվեն, հայտնում է Reuters-ը։

Իր հայտարարության մեջ դատավոր Ջոն Տերհեմբա Ցոխոն նաեւ նշել է, որ նման դատավարությունների ցանկացած մասի լուսաբանումը կարգելվի։

Նա հայտնել է, որ նոր որոշումն ընդունվել է բոլոր կողմերի եւ հասարակության ներկայացուցիչների անվտանգությունը, ինչպես նաեւ արդար հետաքննություն ապահովելու համար:

Ավելի վաղ արգելված «Բիաֆրայի բնիկ ժողովուրդ» անջատողական շարժման առաջնորդ, ահաբեկչության մեջ մեղադրվող Ննամդի Կանուն հայց էր ներկայացրել՝ պնդելով, որ իրեն չի կարելի դատել, քանի ինքն ապօրինաբար է արտահանձնվել Քենիայից, վկայում են դատական փաստաթղթերը:

Նա անհետացել էր Նիգերիայից 2017-ին գրավի դիմաց ազատ արձակվելուց հետո։

Կանուն ձերբակալվել էր փախուստից մի քանի տարի անց։ Անցյալ տարի նրա փաստաբանն ասել է, որ նրա հետ վատ են վարվել Քենիայում կալանքի տակ գտնվելու ժամանակ՝ մինչ Նիգերիային վերադարձնելը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Նեթանյահուն երդվել է կասեցնել «ահաբեկչական ալիք» «Ալ Ջազիրա»-ի գործունեությունն Իսրայելում
Իսրայելը հերքել է մեղադրանքը՝ հայտարարելով, որ նա, ըստ ամենայնի, սպանվել է...
Իրանը հայտարարել է ահաբեկչություն իրականացնել պատրաստվող ԴԱԻՇ-Խորասանի երկու անդամի ձերբակալության մասին
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը թելեգրամյան իր ալիքում ...
Ամենաշատ