News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի ՆԳՆ-ն մտադիր է վերցնել ԵՏՄ-ի 3-5 մլն քաղաքացիների մատնահետքերը՝ ըստ նոր օրենքի, որը թույլ կտա բարձրացնել ՌԴ-ում օտարերկրացիների հսկման որակը, ինչպես նաեւ բարելավել հանցագործությունների բացահայտման գործը, տեղեկացրել է  Ռուսաստանի ՆԳՆ միգրացիայի հարցերի գլխավոր վարչության պետի տեղակալ, գեներալ-մայոր Օլեգ Կադոչնիկովը, փոխանցել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Մատնահետքեր վերցնելու մասին օրենքը Ռուսաստանում ընդունվել է անցած տարեվերջին։ Դրա համաձայն՝ ժամկետը, որի ընթացքում օտարերկրացիները պետք է մատնահետքեր հանձնեն, կախված է երկրում գտնվելու նրանց նպատակից։ Եթե մարդը ՌԴ-ում ոչ աշխատանքային հարցերով գտնվելու է 90 օրից ավելի, ապա պետք է այս ընթացակարգն անցնի երկիր մուտք գործելու պահից սկսած՝ 90 օրվանից ոչ ուշ։ Աշխատանքային միգրանտները պետք է մատնահետք տան 30 օրվա ընթացքում։

«Մեր գնահատականներով՝  նոր պահանջները թույլ կտան ընդգրկել ԵՏՄ-ի 3-5 մլն քաղաքացու՝ մատնահետքեր հանձնելու եւ լուսանկարվելու համար, ինչն էապես կբարձրացնի երկրի տարածքում օտարերկրացիների վերահսկման իրականացումը, հանցագործությունների բացահայտումն ու կանխարգելիչ աշխատանքի արդյունավետությունը»,- ասել է Կադոչնիկովը։

Ըստ նրա՝ մատնահետքերով օտարերկրացիների նույնականացան ընթացքում անցած տարի բացահայտվել է 20 հազար մարդ, որոնք ապրել են ուրիշի փաստաթղթերով՝ մատնահետք հանձնած մարդկանցից յուրաքանչյուր 50-րդը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ