News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Էկոնոմիկայի նախարարը հերթական անգամ մանիպուլացնում է հասարակությանը խոսելով աննախադեպ ներդրումների մասին, սակայն փաստացի ներդրումների համախառն կուտակումը նվազել է՝ հաշվի առնելով վերջին տարիների բարձր գնաճը։

Յուրաքանչյուր երկրի զարգացման համար, անշուշտ, հիմնարար նշանակություն ունեններդրումները։ Այս պարագայում դրանց արդյունավետությունը գնահատվում է ոչ միայն դրանց ծավալով, այլ նաև տեղաբաշխվածությամբ, մասնաբաժինը համախառն ներքին արդյունքի մեջ, գնողունակությամբ և այլն։

Ներդրումների համախառն կուտակումն իր մեջ ներառում է մեկ տարվա ընթացքում պետության, համայնքների, կազմակերպությունների և ֆիզիկական անձանց կատարած հիմնական և շրջանառու միջոցների ուղղությամբ  ծախսերը։Օրինակ՝ այս ցուցանիշի հաշվարկման մեջ ներառվում են պետության կառուցած ճանապարհների ծախսերը, շարքային քաղաքացու  կառուցած բնակարանի արժեքը և այլն։ Բացի փաստացի գրանցված ծախսերից, վիճակագրական կոմիտեն պարբերաբար գնահատում է համախառն կուտակումները, այսինքն՝ որոշակի մեթոդաբանությամբ ավելացնում է դրանք։ Այդ գնահատակները վիճակագրական կոմիտեն երբեք չի հանրայնացնում, ինչը թույլ կտար հասկանալ համախառն կուտակումների կազն ու կառուցվածքը։

Ինչևէ, օրերս ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարեց, որ 2021 թվականին ներդրումների ռեկորդային աճ է գրանցվել, Հայաստանի ներդրումների համախառն կուտակումը կազմել է 1 տրիլիոն 379 մլրդ դրամ, որը մոտ 3 մլրդ դոլար է, նման թիվ Հայաստանի տնտեսության մեջ չի եղել:

Նախ պետք է արձանագրել, որ պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2021 թվականին Հայաստանի Հանրապետության  համախառն ներքին արդյունքում(ՀՆԱ)համախառն կուտակումը հաշվարկվել է 1 տրիլիոն 370 մլրդ դրամ, որը կազմում է մոտ 2,8 մլրդ դոլար։ Այո, բացարձակ թվով համախառն կուտակման ցուցանիշը ամենաբարձրն է Հայաստանի պատմության մեջ, սակայն դրանց իրական արժեքը համեմատաբար ցածր է, քանի որ եթե վերջին տարիների ընթացքում կուտակային գնաճը հաշվի առնենք, ապա կուտակման այն նույն ցուցանիշը կնվազի մոտ 10 տոկոսով։ Հետևաբար, 2021 թվականին կատարված ներդրումների մի մասը խժռել է գնաճը։ Օրինակ՝ շինանյութի երկնիշ գնաճի պայմանում մարդն ավելի շատ գումար է ծախսել շինարարության վրա, սական նույն տունն է կառուցել։

Հարկ է նշել նաև, որ 2021 թվականին  համախառն կուտակումը աճել է 9,1 տոկոսով՝ 2019-2020 թվականների անկման պայմաններում։ 2017-2018 թվականներին համախառն կուտակումն աճել է համապատասխանաբար 10,3 և 34,5 տոկոսով, ավելի շատ քան 2021-ին։ Հետևաբար աննախադեպ աճի մասին պնդումներն իրականության հետ կապ չունեն։

Ներդրումների աննախադեպ աճի բացակայության մասին է խոսում նաև այն փաստը, որ Հայաստանի ՀՆԱ-ում համախառն կուտակման մասնաբաժինը կազմել է 19,6 տոկոս, որը զիջում է 2012, 2013, 2014, 2015 և 2018 թվականների նույն ցուցանիշին։

Խիստ մտահոգիչ է մնում մասնավոր ներդրումների կազմն ու կառուցվածքը։ Մասնավորապես՝ 2021 թվականի ընթացքում իրականացված օտարերկրյա ներդրումների մեծ մասը բաժին է ընկել մետաղական հանքաքարի արդյունահանմանը և էներգետիկ համակարգին։ Ուշագրավ է, որ օտարերկրյա ուղղակիներդրումների մոտ 70 տոկոսը հոսել է Ռուաստանի Դաշնությունից, որի տնտեսությունը ներկայումս լրջագույն մարտահրավերների առջև է կանգնած։ Հետևաբար, հավանակությունը շատ քիչ է, որ 2022 թվականին ռուսական ընկերությունները կշարունակեն ակտիվ ներդրումներ իրականացնել Հայաստանի տնտեսության մեջ։

Արամ Աճեմյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոր տեխնոլոգիաները՝ գյուղական ենթակառուցվածքների զարգացման հիմքում (ֆոտո)
Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է 2023 թվականի ուշ աշնանը...
Փաշինյանին է ներկայացվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի 2023 թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետին են ներկայացվել 2023 թվականի ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից «մեկ…
Հայաստանը միջազգային ներդրողների համար գրավիչ լինելու լավ շանս ունի. «Freedom Holding Corp.»
Հայաստանը լավ հնարավորություն ունի...
Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել մեր երկրում նորվեգական ներդրումները խթանելու ուղղությամբ. Խաչատուրյանը՝ Նորվեգիայի դեսպանին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի դեսպան Բերգլյոտ Հովլանդը...
«Viva University». Երկարաժամկետ ներդրում՝ երիտասարդների մասնագիտացման համար (ֆոտո)
Նախորդ տարվա ընթացքում մայրաքաղաքում և մարզերում երկամսյա դասընթացների երկու փուլերին մասնակցել է տարբեր բուհերի 44 ուսանող...
Կառավարությունը ներդրումնային ֆոնդերին խոստանում է 30 %-ի համաֆինանսավորում
Այս նախագիծն ուղղված է ներդրումնային ֆոնդերի կարողությունների ավելացմանը, Հայաստան նոր մուտք գործող ֆոնդերի համար առավել գրավիչ պայմանների…
Ամենաշատ