News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 03
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Պակիստանի դատարանը 31 տարվա ազատազրկման է դատապարտել Մումբայի ահաբեկչությունների հետ կապ ունեցող զինյալների առաջնորդին՝ ահաբեկչության ֆինանսավորման մեղադրանքով, հաղորդում է AP-ը՝ հղում անելով մեղադրյալի փաստաբանին:

Այս դատավճիռը վերջինն էր Հաֆիզ Սայիդի համար, ով ձերբակալվել էր 2019թ.։ Մեկ տարի անց նա առանձին գործով դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ նույնպես ահաբեկչության ֆինանսավորման մեղադրանքով։

Սայիդի նկատմամբ, ում ԱՄՆ արդարադատության նախարարությունն ահաբեկիչ է ճանաչել եւ նրա համար գլխագին սահմանել 10 միլիոն դոլարի չափով,  երբեք մեղադրանք չի առաջադրվել 2008թ․ Մումբայում 166 մարդու կյանք խլած հարձակումների հետ կապված:

Նա 15 տարվա պատիժ է կրումա կառավարության հրահանգով։ Նրա փաստաբան Նասերուդին Նայարն ասել է, որ Սայիդը կարող է վիճարկել դատավճիռը։

Սայիդն արգելված «Լաշքար-է-Թայբա» խմբավորման հիմնադիրն է, որին պատասխանատու են համարում  Մումբայում տեղի ունեցած հարձակումների համար։ Խմբավորումը երկար ժամանակ ակտիվ գործունեություն է ծավալել Քաշմիրում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ում հայտնել են Իրաքի քրիստոնյաների դեմ «Իսլամական պետության» գործած հանցագործությունների մասին․ ABC
ՄԱԿ-ում ընդգծել են, որ այս դեպքերը կանոնավոր բնույթ են կրում 2014 թվականից, երբ ԻՊ զինյալները գրավել էին․․․
ԱՄՆ Կոնգրես է մտցվել օրինագիծ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերությունն ահաբեկչական ճանաչելու մասին
Առաջարկվել է «Վագներ» ընկերությունը ճանաչել ահաբեկչական կազմակերպություն...
Գաղտնի փաստաթուղթը ցույց է տվել, որ Ջորջ Բուշը անտեսել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների մասին նախազգուշացումները
2004 թվականի ապրիլի 29-ին նախագահ Ջորջ Բուշն Օվալաձեւ սենյակում անցկացրել է երբեւէ կայացած ամենաարտասովոր հանդիպումներից մեկը․․․
«Իսլամական պետությունը» հայտարարել է իր առաջնորդի մահվան մասին
Ելույթ ունենալով աուդիոհաղորդագրությամբ՝ նա որպես խմբավորման նոր առաջնորդ նշել է Աբու ալ Հուսեյն ալ Հուսեյնի ալ Կուրաշիի անունը․․․
Պակիստանի հարավ-արեւմուտքում պայթյուն է որոտացել
Չորեքշաբթի Քվետում տեղի ունեցած պայթյունից տուժել է 21 մարդ...
Երուսաղեմում երկու ահաբեկչություններից տուժածների թիվը հասել է 18-ի
Ահաբեկչություններից տուժած երկու մարդկանց վիճակը ծանր է...
Ամենաշատ