News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Իր բնավորության համաձայն Նիկոլ Փաշինյանի մոտ ոգեւորության նշաններ են նկատվում՝ հաշվի առնելով այն, որ նա քաղաքականության մասին խորը պատկերացումներ չունի։ Այս մասին NEWS.am-ի TALK TIME հաղորդաշարին տված հարցազրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։

Նա նշեց, որ երբ ՄԱԿ-ում քննարկվում էր Մարդու իրավունքների խորհրդում Ռուսաստանի անդամակցությունը կասեցնելու հարցը, դրան դեմ քվեարկեցին 24 երկրներ՝ չնայած նրան, որ արեւմտյան ԶԼՄ-ներում տեղեկություն է հայտնվել, որ Ռուսաստանի ներկայացուցիչը պարզ տեքստով հասկացրել է, որ նրանք, ովքեր ձեռնպահ են մնացել քվեարկությունից, հետագայում կդիտարկվեն որպես Ռուսաստանի դեմ թշնամական գործողություն կատարած երկրներ։

«Այս տեսակետից Չինաստանը, Իրանը, նույնիսկ Իրանը, որն այսօր ակտիվորեն բանակցում է ԱՄՆ-ի հետ՝ պատժամիջոցների վերացման հետ կապված, քվեարկել են ի աջակցություն Ռուսաստանի։ Հայաստանը չի մասնակցել։ Ակնհայտ է, որ Մոսկվայի համար այս իրավիճակները շատ գլոբալ նշանակություն ունեն»,- ընդգծեց վերլուծաբանը։

Փորձագետը նկատեց, որ բրյուսելյան հանդիպումից հետո Փաշինյանը վերադարձավ Երեւան եւ հայտարարեց, որ քննարկման առարկա պետք է լինի ռուս խաղաղապահների ակտիվության եւ անգործության հարցը (ինչի մասին նա նշել է)։

«Այն, որ արցախյան այս գոտում թիվ մեկ պատասխանատուն ռուս խաղաղապահներն են, պարզ է բոլորի համար։ Բայց նման հարց կարող ես բարձրացնել Ռուսաստանի ղեկավարության հետ առանձնազրույցի ժամանակ։ Երբ հրապարակայնորեն ասում ես, որ ռուս խաղաղապահները չեն կարողանում լիարժեք իրականացնել իրենց գործառույթները․․․Այսինքն՝ շատ կարճ ժամանակում մենք տեսնում ենք առնվազն երկու գործողություն, երբ հայկական կողմը փորձում է ինչ-որ խաղ խաղալ իր ռազմավարական դաշնակցի դեմ»,- ասաց Արգիշտի Կիվիրյանը։

Նրա կարծիքով՝ չունենալով աշխարհաքաղաքական լուրջ գիտելիքներ կամ անընդհատ հայտնվելով այս կամ այն ​​ազդեցության տակ՝ Հայաստանի վարչապետը դեռ 2020թ․՝ արցախյան երկրորդ պատերազմից առաջ, քայլեր ձեռնարկեց, որոնք առավելագույնս վատթարացրեցին հայ-ռուսական հարաբերությունները, եւ սա էր հայկական կողմի նկատմամբ Ռուսաստանի սառը վերաբերմունքի պատճառը։

«Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանն առավելագույն խնդիրներ ունի Ուկրաինայում, եւ ուկրաինական գործը նրա համար ճակատագրական է այս իրավիճակում, երբ նույնիսկ Ռուսաստանի թշնամի Վրաստանը՝ հասկանալով դա, փորձում է չընկնել «ռուսական արջի» հարվածների տակ, իսկ  Նիկոլ Փաշինյանն իր բնավորության համաձայն խաղեր է տալիս։ Մենք նախկինում տեսել ենք, թե որքան թանկ են նստել նրա այս խաղերը հայկական կողմի վրա»,- ասաց նա։

Կիվիրյանը նշեց, որ Ադրբեջանին միանշանակ ձեռնտու է ռուսներին այստեղից դուրս բերելը, քանի որ երբ նա ռուսներին դուրս բերի այստեղից, հայկական կողմը՝ արցախահայությունը, Հայաստանը դեմ առ դեմ կմնան ադրբեջանական բանակի հետ։ Այս պայմաններում Նիկոլ Փաշինյանը փաստացի խաղեր է տալիս Մոսկվայի դեմ, ինչը չի կարող չառաջացնել Մոսկվայի զայրույթը։

Միաժամանակ, վերլուծաբանը չի կարծում, որ ստեղծված պայմաններում Մոսկվան իր զայրույթը հրապարակավ կարտահայտի։

«Բայց փաստն այն է, որ իրենց հաջորդ քայլերում նրանք եզրակացություններ կանեն»,- ասաց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իշխանությունների հաջորդ քայլը Հայաստանից ռուսական ռազմակայանի դուրսբերումը կլինի․ TALK TIME
Երկիրը թուրքական պրոտեկտորատի վերածելու նպատակով․․․
ՀՀԿ-ն՝ ՀՀ եւ ՌԴ արտգործնախարարների հայտարարությունների մասին. Իշխանություններն իրենց ծիծաղելի դրության մեջ են դնում
«Լավ, սրանց իրենց մեծամտությունը դաս չեղա՞վ...
Որեւէ երաշխիք չկա, որ Փաշինյանի քաղաքականությունը նոր աղետների չի հանգեցնի․ Արգիշտի Կիվիրյան
Այսպիսի խնդիր կա՝ հաղթանակներն ակնհայտորեն գլխապտույտ են առաջացրել Իլհամ Ալիեւի մոտ․․․
Ադրբեջանը շտապում է, քանի որ նոր աշխարհակարգի կազմավորման կարեւոր փուլ է դիտվում. TALK TIME
Ինչ վերաբերում է Արցախում ռուս խաղաղապահների վարքագծին...
Հայաստանի համար կրիտիկական փոփոխությունները կարող են սկսվել կամ վերնախավից կամ իշխանության ներսից եւ դրսից․ TALK TIME
Նրա խոսքով՝ ամենամեծ խնդիրն այն է, որ հնարավոր չէ գտնել ողջ ժողովրդի համար ընդհանուր ազգային գաղափար։
Ադրբեջանը եւ Թուրքիան կստիպեն Հայաստանին հնարավորինս շուտ ստորագրել փաստաթուղթը. TALK TIME
Ռուսաստանն առնվազն ներկա պահին կողմնակից չէ...
Ամենաշատ