News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանի ազգային անվտանգության ծառայության  կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում` այսօր` հուլիսի 29-ին շորթում կատարելու պահին ձերբակալվել է` «Մենք ու Մենք» թերթի հետ համագործակցող  լրագրողուհի Էլինա Օսիպի Խաչատուրովան:

ԱԱԾ մամուլի կենտրոնից NEWS.am-ին հայտնում են, որ Էլինա Խաչատուրովան զանգվածային լրատվական միջոցներում քաղաքացի Լ-ի վերաբերյալ  արատավորող տեղեկություններ հրապարակելու  սպառնալիքով վերջինիցս շորթել է 50 հազար դրամ:

Փաստի առթիվ  ՀՀ ԱԱԾ քննչական  վարչությունում հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ