News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Բաքվում Հայաստանի ԱԳՆ-ի հայտարարությունը Մարաղայի վայրագությունների եւ Ղարաբաղում էթնիկ զտումների տարելիցի առիթով գնահատել են որպես «անջատողականության խրախուսում Ադրբեջանի տարածքում»։

Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունում հայկական կողմի մեղադրանքները «հերքում» են որպես «հերթական անհիմն, հակաիրավական, թշնամական հայտարարություն»։

«Վճռականորեն դատապարտում ենք հայկական կողմի ապակառուցողական դիրքորոշումն այն դեպքում, երբ ընդունվել են որոշումներ երկու պետությունների միջեւ կարգավորման քայլեր ձեռնարկելու մասին»,- նշվել է հայտարարությունում, տեղեկացրել է APA-ն։

«Ինչի՞ հիման վրա է Հայաստանը, որը էթնիկ զտումների է ենթարկել մոտ 1 մլն ադրբեջանցու, կոպտորեն խախտել այդ մարդկանց հիմնարար իրավունքները մոտ 30 տարի, բազմաթիվ ռազմական հանցագործություններ կատարել ռազմական ագրեսիայի ժամանակ, այդ թվում՝ մեկ գիշերում Խոջալուում գազանաբար սպանելով 613 քաղաքացիական անձանց, պատասխանատվություն կրելով դեռեւս 90-ականների սկզբին անհետ կորած մոտ 4 000 ադրբեջանցիների ճակատագրերի եւ զանգվածային թաղումների համար, որոնց մի մասն այժմ հայտնաբերվել է, մինչ օրս խուսափելով պատասխանատվությունից՝ խոսում զանգվածային սպանության, էթնիկ զտման մասին։

Հայաստանի ԱԳՆ-ի այդ հայտարարությունը, որը խրախուսում է անջատողականությունն Ադրբեջանի տարածքում՝ միջազգային իրավունքի խախտմամբ միջամտելով այլ պետության ներքին գործերին, խափանելով տարածաշրջանում խաղաղության կերտման ջանքերը, ի ցույց է դնում այն, որ մյուս կողմի իսկական մտադրությունը կարգավորումը եւ խաղաղ գոյակցությունը չէ։ Անկախ Հայաստանի ընտրությունից՝ Ադրբեջանը կշարունակի զարգացման եւ առաջընթացի քայլեր ձեռնարկել իր միջազգային սահմանների շրջանակում՝ պարտավորություններին եւ միջազգային իրավունքին համապատասխան»,- նշվել է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ