News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիայի հաջի եւ ումրայի հարցերով նախարարությունը կորոնավիրուսի համավարակի բռնկումից ի վեր առաջին անգամ թույլ է տվել արտերկրից ժամանած ուխտավորներին հաջ կատարել՝ Մեքքայի եւ Մեդինայի սուրբ վայրեր այցելելու թույլտվություն ունեցող ուխտավորների թիվը հասցնելով մեկ միլիոնի։ Այս մասին հայտնում է Սաուդյան Արաբիայի լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով նախարարությունը:

«Այս տարի մինչեւ մեկ միլիոն ուխտավորի՝ ինչպես թագավորությունից, այնպես էլ արտերկրից, հաջ կատարել թույլատրելու որոշումն արտացոլում է Սաուդյան Արաբիայի՝ հաջի շարունակականությանը նպաստելու շահագրգռվածությունը, որպեսզի աշխարհի մուսուլմանները կարողանան կատարել հաջի եւ ումրայի ծեսերը՝ Մարգարեի մզկիթ եւ այլ վայրեր այցելելով»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Այս տարի հաջ կատարել կկարողանան մինչեւ 65 տարեկան մարդիկ, ովքեր լիարժեք կերպով պատվաստվել են թագավորությունում հաստատված պատվաստանյութերով։ Թագավորություն ժամանելուց հետո 72 ժամվա ընթացքում նրանցից ՊՇՌ թեստի բացասական արդյունք կպահանջվի:

Համավարակի առաջին տարում Սաուդյան Արաբիան հաջ կատարել թույլատրել էր միայն երկրում ապրող մուսուլմաններին՝ սահմանափակելով նրանց թիվը 1000-ով: Անցյալ տարի հաջին եւս մասնակցել են միայն թագավորության բնակիչները, թեեւ նրանց թիվը հասցվել էր 60 հազարի։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բայդենը հայտնել է ԱՄՆ-ում մուսուլմանների հանդեպ ատելության «ահավոր» բռնկման մասին
Ատելության բռնկում մուսուլմանների դեմ ԱՄՆ-ում...
Շվեդիայի ոստիկանությունը ձերբակալել է երեք դեռահսների, որոնք ներգրավված են Ղուրանի այրումից հետո անկարգությունների մեջ
Նշվում է, որ ձերբակալվածներից մեկը կասկածվում է նաեւ երկու հրկիզումների մեջ...
Ֆրանսիան արգելել է դպրոցներում մուսուլմանական հագուստ կրել 
Դպրոցներում աշակերտներին կդիմավորեն, և նրանց կբացատրեն...
Չինաստանում հայտարարել են իսլամի չինականացման անհրաժեշտության մասին
Սինցզյան ինքնավար շրջան կատարած այցի ժամանակ ՉԺՀ ղեկավար Սի Ծինփինը հայտարարել է տարածաշրջանում կայունության ամրապնդման ․․․
Ստոկհոլմում տեղի է ունեցել Ղուրանի այրման նոր ակցիա
Ակցիան տեղի է ունեցել Էնգբյուբադետ լողափին...
Շվեդիայի մայրաքաղաքում նորից պատրաստվում են այրել Ղուրանը
Ղուրանի այրումը նախատեսված է հուլիսի 31-ին...
Ամենաշատ