News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Արմեն Փամբուխչյանին արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու մասին։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝

Արմեն Փամբուխչյանին ազատել արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալի պաշտոնից»,– ասվում է որոշման մեջ:

Արմեն Փամբուխչյանն այս պաշտոնում նշանակվել էր 2020 թվականի սեպտեմբերի 25-ին։

Հիշեցնենք, որ ԱԻՆ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը վերջերս ազատվել նախարարի պաշտոնից, նա այժմ կալանավորված է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ