News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 30
USD
408.31
EUR
429.75
RUB
7.83
Տեսնել լրահոսը

Ֆրանսիան վերահաստատում է իր լիակատար հանձնառությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը ինչպես երկկողմ հիմքով, այնպես էլ որպես Եվրամիության խորհրդի նախագահ և Մինսկի խմբի համանախագահ։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ-ն՝ պատասխանելով հարցին, թե ինչպիսի դիրքորոշում ունեն Մինսկի խմբի ապագայի հետ կապված, որի համանախագահ է Ֆրանսիան:

«Այդ կարգավիճակով Ֆրանսիան շարունակում է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի հետ, որպեսզի առաջընթաց գրանցվի հումանիտար հարցերում, և շարունակում է աջակցել սահմանների սահմանազատման աշխատանքներին, տարածաշրջանի մեկուսացումը վերացնելու գործընթացին, ժառանգության պահպանմանը, երկու երկրների միջեւ խաղաղության պայմանագրի կնքմանը եւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը: Այդ նպատակով փետրվարի 4-ին Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ տեսակոնֆերանսի ձևաչափով հանդիպում է կազմակերպվել Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի հետ։ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահն այս օրերին աշխատանքային այցով գտնվում է Երևանում»,-ասված է հայտարարության մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արթուր Դավթյանին մեկ օր տվեցինք մեր պահանջը կատարելու համար. զոհված զինծառայողի հայր
Դա քննարկում կամ հարց ու պատասխան չէր…
Զոհված զինծառայողի 10 ծնող մտավ Գլխավոր դատախազության շենք
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ սպասվող հանդիպմանը լրատվամիջոցների ներկայության պահանջով…
Արթուր Դավթյանին ուզում ենք հարցնել՝ ինքն ի զորո՞ւ է հարցը լուծել, թե՞ իրեն էլ պետք է թելադրեն. զոհված զինծառայողի հայր
Ոչ մի շարժ չկա այդ գործում…
Ադրբեջանը երկու անգամ հետաձգել է Արմեն Գրիգորյանի հետ հանդիպումը. մոտ ապագայում հնարավոր է Գրիգորյան-Հաջիև հանդիպում
Դրանից առաջ էլ ունեինք պայմանավորված օր, բայց հետաձգվեց։ Դեռևս հայտնի չեն...
Միջանցք ՀՀ տարածքում բացառվում է, սահմանային վերահսկողություն լինելու է. Արմեն Գրիգորյան
Միանշանակ սահմանային վերահսկողություն լինելու է, մենք բազմիցս ասել ենք, որ...
1,5 տարի ժամանակ ունենք՝ լուծումներ գտնելու համար. Արմեն Գրիգորյանը՝ Բերձորի ու Աղավնոյի ճակատագրի մասին
Այնպես չէ՝ երբ խոսել ենք խաղաղության օրակարգի մասին, մտածել ենք՝ ամեն ինչ շատ հեշտ է լինելու...
Ֆոտոռեպորտաժներ