News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ուկրաինայում հակամարտության սկզբից ադրբեջանական լեքսիկոնից վերացավ «Զանգեզուրի միջանցք» հասկացությունը, այժմ Ադրբեջանն առաջ է քաշում Արցախը կլանելու հարցը։ Նրանք հասկացան, որ ուժի կիրառմամբ դժվար է հասնել միջանցքի բացմանը եւ որոշեցին, որ հնարավոր է գործընթացները տանել Արցախի հարցով բանակցությունների։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, «Այլընտրանքային նախագծեր» խմբի փորձագետ Վահե Հովհաննիսյանը։

Նա պարզաբանեց, որ Բաքուն փոխել է առաջնահերթությունները, քանի որ հասկացել է, որ շատ դժվար կլինի արդյունքի հասնել այն տեսքով, որով նրանք ներկայացնում են։ Ուժեղ խաղացողները դա չեն հասկանա: «Ադրբեջանը 44-օրյա պատերազմից անմիջապես հետո հրատապ օրակարգ մտցրեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի հարցը։ Հայաստանի շահերից է բխում ռազմական էսկալացիայի նվազեցումը նոր ռազմական գործողությունները կանխելու նպատակով։ Միեւնույն ժամանակ, Երեւանը չպետք է շտապի խաղաղության պայմանագրի հարցում՝ Հայաստանի թույլ դիրքի պատճառով, քանի որ խաղաղության պայմանագրի քննարկումը ծանր զիջումներ է ենթադրում։ Խոսքն Արցախի մասին է։ Ճիշտ է խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներ սկսելը, քանի որ սա ապաէսկալացիայի քայլերից մեկն է։ Սակայն եթե Ադրբեջանն ամեն ինչ ներկայացնում է այնպես, որ Արցախի խնդիր չկա, ապա հայկական կողմը պետք է մատնանշի, որ նման խնդիր կա։

Բանակցությունների մեկնարկից առաջ Ադրբեջանը մշտապես ռազմական եւ դիվանագիտական ​​ճնշում է գործադրում։ Հայկական կողմի համար այս դեպքում հարցը հենվում է հակաքայլերի վրա։ Հենց այստեղ եմ ես տեսնում խնդիրը։ Երեւանն ասում է, որ Ադրբեջանի հինգ առաջարկները մեծ հաշվով ընդունելի են։ Բայց մենք չգիտենք, թե ինչ հակաառաջարկներ է ներկայացրել Հայաստանը։ Բանակցությունների գնալը լավ է, բայց վատ է դրանք վարել այնպիսի միջավայրում, որում Արցախի հարցը չի քննարկվում։ Սա կհանգեցնի նոր բախումների։ Ադրբեջանի առաջարկած բոլոր հինգ կետերը վերաբերում են Արցախին»,-ընդգծեց Հովհաննիսյանը։

Նա հավելեց, որ Ադրբեջանը հասել է ռազմական հաջողությունների եւ արագ փոփոխվող աշխարհում ձգտում է ամրապնդել իր հաջողությունը, քանի որ հնարավոր է, որ որոշ ժամանակ անց Բաքուն չկարողանա փաստաթղթավորել ռազմական հաջողությունը։

«Ադրբեջանն օգտվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափի բացակայությունից՝ Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ սուր հակամարտության ֆոնին։ Մեր խնդիրն է բացառել ռազմական գործողությունների ռիսկերը, բայց չշտապել խաղաղ բանակցությունների շուրջ գործընթացներում։

Այս ֆոնին տարօրինակ է թվում հայկական կողմի ակտիվությունը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում։ Հայաստանը պետք է գնա հարաբերությունների կարգավորման ճանապարհով, բայց դա չի նշանակում, որ ամեն ինչ պետք է շտապ անել՝ զիջելով հնարավոր ամեն ինչ»,-ընդգծեց նախկին պատգամավորը։

Ինչ վերաբերում է հաղորդակցությունների ապաշրջափակմանը, ապա, ինչպես նշեց փորձագետը, այս հարցում Հայաստանի շահերի մասին ոչինչ չի ասվում։ «Մեզ համար ձեռնտու տարբերակների մասին ոչինչ չեմ լսել։ Սահմանազատման հարցն ամենավտանգավոր կետը չէ, քանի որ դրա շուրջ կարելի է երկար բանակցել։ Սահմանազատման ավելի ակտիվ գործընթաց կարող է իրականացվել այն ուղղություններով, որտեղ հակամարտություն չկա։ Ընդհանուր առմամբ Հայաստանը պետք է կարողանա ձեւակերպել իր շահերը եւ  ներկայացնել դրանք։ Ես հենց այստեղ եմ տեսնում գլխավոր խնդիրը»,-եզրափակեց Հովհաննիսյանը։   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ազատությունից զրկված կանանց վերարտադրողական իրավունքի վերաբերյալ ուսումնասիրությունները մեր երկրում շատ քիչ են․ ՄԻՊ
Բացման խոսքով են հանդես եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ…
Ոստիկանությունն իրավապահ համակարգում ամենաբարձր վստահություն վայելող կառույցն է. հրապարակվել են հարցման արդյունքները
Միջոցառմանը ներկա էին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ՆԳ նախարարի…
Իլհամ Ալիևը ԵԱՀԿ գործող նախագահից պահանջել է վերացնել Մինսկի խումբը
Ասել է, թե «ղարաբաղյան հակամարտությունն արդեն կարգավորված է»․․․
Ամենաշատ