News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ Մինսկի խմբի վերաբերյալ Լավրովի վերջին հայտարարությունը կարելի է մեկնաբանել այն առումով, որ չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի դե յուրե գոյությանը, ռուսական կողմի համար անհնար է դարձել աշխատել ֆրանսիացի եւ ամերիկացի համանախագահների հետ, քանի որ վերջիններս ռուսական կողմի հետ աշխատելու ցանկություն չեն ցուցաբերում։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը։ «ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան հնարավորություն չեն տեսնում աշխատելու այն ձեւաչափով, որը միշտ գոյություն է ունեցել, նույնիսկ նախորդ ճգնաժամերի պայմաններում։ Փետրվարի 24-ից հետո Փարիզն ու Վաշինգտոնը ռուսական կողմի հետ աշխատելու հնարավորություն չեն տեսնում՝ հաշվի առնելով ընդհանուր իրավիճակը։

ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ կապված իրավիճակը, կարելի է ասել, փակուղային է՝ այն կա, երկկողմ տարբեր ձեւաչափերում աշխատելու հնարավորություններ կան՝ Ռուսաստանի հետ, Ֆրանսիայի հետ, ԱՄՆ-ի հետ, բայց նրա ներկայիս գործունեությունը, որպես մեկ միասնական կառույց, բացառվում է։ Սա այլ հարցեր է առաջացնում։ Օրինակ՝ Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան ձեւաչափը, որը ձեւավորվել է նոյեմբերի 9-ից հետո, կդառնա արդյոք կարգավիճակի (Ղարաբաղի- խմբ.) հարցի լուծման հիմք»,- նշեց փորձագետը։ ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան հայտարարում են, որ պատրաստ են աշխատել հակամարտության կարգավորում գտնելու համար, սակայն պատրաստ չեն դա անել Ռուսաստանի հետ։ Ֆորմալ առումով ԵԱՀԿ Մինսկի խումբը շարունակում է գոյություն ունենալ, սակայն իրականում, որպես միասնական մարմին, այն չի գործում։ Ինչ վերաբերում է Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերություններին, ապա 2020թ․ նոյեմբերի 9-ից հետո այս հարցի շուրջ բոլոր գործընթացները, ըստ Մարկարովի, ընթանում են եռակողմ ձեւաչափով, ինչը Հայաստանն ու Ադրբեջանն ընդունելի են անվանել։ Եթե առանց ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների կողմերը հակամարտության դադարեցման հարմար ձեւաչափ գտնեն, ապա ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատը կդադարեցնի իր գոյությունը։

«Ուրիշ բան, որ Հայաստանը հայտարարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի պահպանման կարեւորության մասին, որը կարող է կատարել իր դերը։ Կա բանակցությունների ձեւաչափ, որում որպես միջնորդ հանդես է գալիս ԵՄ-ն, կա Ռուսաստանի միջնորդությամբ բանակցությունների ձեւաչափ, եւ կա ԵԱՀԿ Մինսկի խմբի ոչ աշխատանքային ձեւաչափ։ Մեզ համար կարեւոր է գտնել այնպիսի լուծում, որն ընդունելի կլինի եւ՛ Հայաստանի, եւ՛ Արցախի համար՝ չհրաժարվելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափից։ Սա դժվար է, քանի որ համանախագահներն իրենք միմյանց հետ աշխատելու հնարավորություն չեն տեսնում։

Եթե խոսենք միջազգային իրավունքի մասին, ապա ժողովրդի ինքնորոշման իրավունքի սկզբունքը պահպանվել է, ոչ մի տեղ չի անհետացել նաեւ այն հայտարարությունը, թե Արցախն իրեն չի տեսնում Ադրբեջանի կազմում։ Եթե սա է Հայաստանի բանակցային դիրքորոշումը, ապա դա ենթադրում է ինքնորոշման իրավունք։ Եթե այլ տարբերակներ են քննարկվում, դա այլ պատմություն է: Բայց մենք տեսնում ենք, որ Հայաստանի կողմից առաջադրված պահանջները չեն հնչեցվում։ Ադրբեջանի պահանջները հասկանալի են։ Ենթադրվում է, որ բանակցությունների համար ինքնորոշման իրավունքի մասին դրույթը որպես հիմք պահելու ցանկություն կա, բայց դա պետք է ավելի հստակ երեւա, ինչը դժվար է անել 2020թ․ իրադարձություններից հետո»,- հավելեց նա։

Նրա գնահատմամբ՝ Արեւմուտքը խնդիր է դրել հանել Ռուսաստանին տարբեր տարածաշրջաններից, այդ թվում՝ Հարավային Կովկասից։ «Եթե դուք կարող եք որպես միջնորդ հանդես գալ (Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ - խմբ.), ապա դա նվազեցնում է Ռուսաստանի դերը տարածաշրջանում։ Միաժամանակ, չի կարելի թերագնահատել Ռուսաստանի տնտեսական ազդեցությունը եւ նրա ազդեցությունը տարածաշրջանում ռազմական ներկայության առումով։ Կարեւոր է նաեւ այն հարցը, թե պատրաստ են արդյոք Հայաստանը եւ Ադրբեջանը Ռուսաստանին հանել ռազմավարական գործընկերների ցուցակից»,- եզրափակեց Մարգարովը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ