News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Չնայած նրան, որ Նոր աշխարհի հայտնագործողի՝ Քրիստոֆեր Կոլումբոսի կյանքի պատմությունը բավականին լավ է ուսումնասիրվել, գիտնականները  նրա թաղման վայրը դեռ չգիտեին։ Ավելի ստույգ՝ այն վայրը, որտեղ թաղվել է նավավարի դին մարմինը 1506 թվականին նրա մահից հետո։ Սակայն վերջերս պատմաբանները իսպանական ռազմածովային թանգարանի հովանու ներքո անցկացվող ուսումնասիրության շրջանակներում կարողացել են գտնել նրա առաջին թաղման ճշգրիտ վայրը, հայտնում է Daily Sabah պորտալը։

Նրա մահից անմիջապես հետո ծովագնացին թաղել են Իսպանիայի հյուսիս-արեւմուտքում՝ Վալյադոլիդում՝ այն նույն տեղում, որտեղ նա մահացել է։ Երեք տարի անց նրա մոխիրը դուրս էր  հանվել եւ տեղափոխվել Սեւիլիա՝ հարավային Իսպանիա՝ ընտանեկան դամբարանում թաղելու համար: 1544 թվականին, հետեւելով ծովագնացի թողած հրահանգներին, նրա աճյունը տեղափոխվել էր Սանտո Դոմինգո։ Դրանից հետո՝ 1795 թվականին, մոխիրը տեղափոխվել էր Հավանա, իսկ 1898 թվականին՝ վերջապես վերադարձվել Սեւիլիա եւ թաղվել այնտեղ։

Սակայն դրանով նրա վերջին հանգրվանի շուրջ տարաձայնությունները չէին ավարտվել, քանի որ Դոմինիկյան Հանրապետությունը շարունակում է պնդել, որ Կոլումբոսը դեռ թաղված է Սանտո Դոմինգոյում: 2005 թվականին Գրանադայի համալսարանի հետազոտողները ԴՆԹ-ի նմուշներ են վերցրել մնացորդներից՝ ապացուցելու, որ Կոլումբոսն իրականում թաղված է Սեւիլիայի դամբարանում: Սակայն, ըստ տեղացի գիտնականների, նրանք չեն բացառում, որ Սանտո Դոմինգոյի դամբարանում եւ գտնվում են Նոր Աշխարհը հայտնագործողի մասունքները։

Պատմաբանները գիտեն, որ Կոլումբոսի առաջին գերեզմանը եղել է Վալյադոլիդում։ Սակայն գերեզմանի ճշգրիտ վայրը հայտնի չէր։ Այժմ հետազոտողները վերջապես պարզել են, որ Քրիստոֆեր Կոլումբոսն առաջին անգամ թաղվել է Վալյադոլիդի Սան Ֆրանցիսկոյի վանքում, որը, ցավոք, չի պահպանվել։

Հետազոտողները նման եզրակացության են հանգել «մանրամասն պատմական հետազոտությունից հետո, որը հաստատվել է գեոռադարների կողմից»։ Վերլուծության համար փորձագետները Սեւիլիայի գերեզմանից կապարի, աղյուսի եւ ոսկու նմուշներ են վերցրել՝ Վալյադոլիդի թաղման վայրի հետ համապատասխանություն գտնելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ