News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ոստիկանության գունդը գրաված «Սասնա ծռերի»՝ անազատության մեջ գտնվող երկու անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Բիլյանի փաստաբան Աննա Ծառուկյանը։

Նա պահանջում է, որ Վճռաբեկ դատարանն արդարադատություն իրականացնի եւ վարույթ ընդունի իրենց բողոքը։

Փաստաբանն ասաց, որ Բիլյանը նաեւ առողջական խնդիրներ ունի եւ պահանջում է իրեն Արմավիր ՔԿՀ-ից Դատապարտյալների հիվանդանոց տեղափոխել։

«Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում, եւ գտնում է, որ որեւէ խնդիր չկա, բայց իր վիճակը, փաստացի, չի բարելավվում։ Նա խնդրում է, որ իրեն տեղափոխեն Դատապարտյալների հիվանդանոց, ՔԿՀ-ի բուժկենտրոնը գտնում է, որ նման ցուցում չկա»,- նշեց Աննա Ծառուկյանը։

Նա ասաց, որ երկու օր առաջ ՄԻՊ-ի աշխատակազմից են Բիլյանին այցելել, ուսումնասիրել են առողջական վիճակին վերաբերող փաստաթղթերը. «Չի բացառվում, որ արդեն տեղափոխեն Դատապարտյալների հիվանդանոց։ Նա մոտ 10 կգ նիհարել է»։

Հիշեցնենք, որ վեց տարի առաջ Ոստիկանության գնդի գրավման ընթացքում երեք ոստիկան սպանվեց։ Նրանցից մեկի սպանության համար մեղավոր ճանաչվեց Արմեն Բիլյանը եւ դատապարտվեց 25 տարվա ազատազրկման։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Արմեն Բիլյանը արդարացվեց ոստիկանի սպանության համար. նա դատարանի դահլիճից ազատ արձակվեց
Նա մեղավոր ճանաչվեց այլ արարքներում եւ դատապարտվեց 9 տարվա ազատազրկման, սակայն վերջնական պատիժ նշանակվեց…
Ամենաշատ