News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Երեքշաբթի Պետդեպարտամենտի հրապարակած տարեկան զեկույցն արտացոլում է մարդու իրավունքների զգալի խախտումներն Ադրբեջանում՝ ապօրինի եւ կամայական սպանություններից, խոշտանգումներից, անվտանգության ուժերի կողմից նվաստացուցիչ վերաբերմունքից մինչեւ երկրից դուրս անձանց նկատմամբ քաղաքական դրդապատճառներով բռնաճնշումներ: Այս մասին հայտնում է TURAN-ը։

2021 թվականին Մարդու իրավունքներին հետեւելու երկրների զեկույցները, որոնցում նկարագրվում են մարդու իրավունքների առաջընթացը ՄԱԿ-ի անդամ երկրներում եւ ԱՄՆ օգնությունը ստացող երկրներում, Ադրբեջանում այնպիսի չարաշահումներ են բացահայտում, ինչպիսիք են դաժան եւ երբեմն կյանքին սպառնացող պայմանները բանտերում, կամայական կալանավորումները, քաղբանտարկյալների եւ այլ չարաշահումների առկայությունն Ադրբեջանում:

Այս տարվա զեկույցը՝ 46-րդ տարեկան թողարկումը, նաեւ ընդգծում է խոսքի եւ ԶԼՄ-ների ազատության խիստ սահմանափակումները, այդ թվում՝ բռնությունը լրագրողների նկատմամբ, զրպարտության եւ վիրավորանքի քրեականացումը, կասկածելի մեղադրանքներով լրագրողների հետապնդումն ու ազատազրկումը, ինտերնետի ազատության խիստ սահմանափակումները, այդ թվում՝ կայքերի արգելափակումը, խաղաղ հավաքների իրավունքի փաստացի արգելումը եւ միավորումների ազատությանն էական միջամտությունը, ազատ տեղաշարժի սահմանափակումները:

Մյուս խախտումներն են քաղաքական մասնակցության խիստ սահմանափակումները, համակարգային կոռուպցիան կառավարությունում, անհատների նկատմամբ սեռական կողմնորոշման վրա հիմնված ոստիկանական դաժանությունը, աշխատողների միավորումների ազատության զգալի սահմանափակումները եւ մանկական աշխատանքի վատագույն ձեւերի առկայությունը։

Ադրբեջանի վերաբերյալ զեկույցում ասվում է, որ «կառավարությունը չի հետապնդել եւ չի պատժել այն պաշտոնյաների մեծ մասին, ովքեր մարդու իրավունքների խախտումներ եւ կոռուպցիոն գործողություններ են կատարել, անպատժելիությունը խնդիր է մնացել»։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամերիկացի կոնգրեսականները նախատեսում են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծ ներկայացնել
Օրինագիծը կոչ է անում Բայդենի վարչակազմին ԱՄՆ օրենսդրության շրջանակում 180 օրվա ընթացքում որոշում կայացնել անձանց այս խմբի դեմ պատժամիջոցների մասին, ներառյալ «Մագնիտսկու օրենքը»
Կովկասում Ադրբեջանի կողմից ավտորիտար ագրեսիայի ավելացման ակնհայտ հնարավորություն կա. Freedom House
Freedom House-ը նշել է, որ Բաքուն ճանապարհ է հարթել սեպտեմբերյան հարձակման համար...
Ադրբեջանում ընդդիմադիր ակտիվիստին դատապարտել են 6 տարվա ազատազրկման թմրանյութերի գործով
Բաքվի դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել ընդդիմադիր ակտիվիստին...
Ադրբեջանում տեղի են ունեցել խուզարկություններ եւ ձերբակալություններ Toplum TV օնլայն-հեռուստաալիքում. ԶԼՄ
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են կատարվել...
Մենք պետք է վճռական անհամաձայնություն հայտնենք Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին. ԱՄՆ պետդեպարտամենտ
Վճռական անհամաձայնություն Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին...
Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հետապնդել լրագրողներին
Բաքվի դատարանը ինը տարվա բանտարկության է դատապարտել լրագրողին...
Ամենաշատ