News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Ռոստելեկոմ»-ը դեռևս 2021 թ-ի  դեկտեմբերին հանդես էր եկել «Նվիրի՛ր երազանք» հատուկ առաջարկով, որի շրջանակում ընկերության բաժանորդները հնարավորություն ունեցան իրենց ներդրումը կատարել ՀՀ տեխնոլոգիական հզոր ապագայի համար՝ նվիրելով երազանք երեխաներին։

Ընկերությունը, հավատարիմ մնալով իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության քաղաքականությանը, խոստացել էր «Նվիրիր երազանք» առաջարկի շրջանակում յուրաքանչյուր նոր բաժանորդագրության մեկ ամսվա վճարի 30%-ը ուղղել ՀՀ մի շարք բնակավայրերում երեխաների համար ռոբոտաշինության լաբորատորիաների կառուցմանն ու դասընթացների կազմակերպմանը:

Եվ ահա «Գյումրի զարգացման լաբորատորիա» հիմնադրամում Ռոստելեկոմը բացեց ռոբոտաշինության ուսուցման առաջին լաբորատորիան, որն ապահովված է պրակտիկ դասընթացների համար բոլոր անհրաժեշտ պարագաներով՝ ռոբոտաշինության համար նախատեսված Լեգոյի պրոֆեսիոնալ հավաքածուներ, համակարգիչներ, հեռուստացույցներ, հատուկ հարմարեցված կահույք ու անհրաժեշտ կահավորանք։

Լաբորատորիայում գործելու են ռոբոտաշինության ուսուցման անվճար խմբակներ՝ նախատեսված 8-14 տարեկան երեխաների համար։

Ավելին, ընկերությունը նաև կհոգա ռոբոտաշինության ուսուցիչների վերապատրաստման ծախսերը՝ կազմակերպելով համապատասխան դասընթացներ։

«Մեծ ոգևորությամբ հայտարարում ենք, որ այսօր Գյումրի քաղաքում ռոբոտաշինության լաբորատորիայի բացմամբ Ռոստելեկոմն իր հերթական ներդրումը կատարեց տեխնոլոգիապես ավելի զարգացած Հայաստան ունենալու գործում: Եվ այս ամենը հնարավոր չէր լինի առանց մեր բաժանորդների վստահության․նրանց հետ համատեղ ուժերով ենք կարողանում ընձեռել հավասար հնարավորություններ տարբեր սոցիալական խմբերի երեխաներին՝ հասանելի դարձնելով բարձր տեխնոլոգիական գիտելիքներն ու պրակտիկ հմտությունները, տրամադրելով որակյալ կրթություն և ստեղծելով մոտիվացիա՝ զբաղվելու ապագայի մասնագիտություններով:

«Նվիրիր երազանք» առաջարկի շրջանակում լաբորատորիաների կառուցմամբ նպատակ ունենք մոտ ապագայում ունենալ վերապատրաստված երեխաներից կազմված խմբեր, ովքեր կմասնակցեն ռոբոտաշինության այնպիսի մրցույթների, ինչպիսիք են «Լեգոստարտ»-ը և Ռոբոտաշինության համաշխարհային օլիմպիադան՝ բարձր պահելով Հայաստանի պատիվը։»,- նշեց «Ռոստելեկոմ Հայաստան» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը:

Ընկերությունը նախատեսում է ռոբոտաշինության լաբորատորիաներ բացել Հայաստանի տարբեր բնակավայրերում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ