News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հայ առաքելական եկեղեցին այսօր` հուլիսի 31-ին, նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը, որոը ժողովրդի մեջ հայտնի է որպես Վադավառ:

Վարդավառը Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից է, եւ Պետրոս, Հովհաննես ու Հակոբոս առաքյալների առջեւ Քրիստոսի այլակերպության հիշատակն է: Պայծառակերպության տոնը նշվում է Զատիկից 98 օր հետո, հունիսի 28-ից մինչեւ օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում:

Նշենք, որ Վարդավառը ժողովրդի կողմից սիրված տոներից մեկն է: Երիտասարադները, հաճախ նաեւ մեծերը, երկինք են բաց թողնում աղավնիներ եւ միմյանց ցողում ջրով: Այդ օրը գրեթե անհնար է չթրջվել:Հիշեցնենք, որ Պայծառակերպության տոնին հաջորդող երկուշաբթին մեռելոց է, որը Հայաստանում ոչ աշխատանքային օր է հայտարարված:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ