News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 15-ին նիստում 2022-ի ընթացքում Հայաստանի տարածք ներմուծվող էլեկտրաշարժիչով ավտոմեքենաների նկատմամբ սակագնային արտոնություն կիրառելու մասին որոշում կայացրեց:

Հարցը ներկայացրեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ նշելով, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2022 մարտի 17-ի որոշման համաձայն՝ ՀՀ-ին 2022 թվականի համար հատկացվել է էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների ներմուծման սակագնային քվոտա 7 հազար հատ չափաքանակով, որի շրջանակներում մաքսատուրքը կլինի զրո:

Նրա խոսքով, 2021-ին Հայաստան է ներկրվել 1900-ից մի փոքր քիչ էլեկտրական շարժիչով ավտոմեքենա, բայց այդ թիվն այս տարի ավելացել է:

«Այս որոշմամբ բաշխում ենք 6400 հատ քանակությամբ էլեկտրամոբիլների ներմուծման մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափի արտոնությունը: Մնացած 600 հատ էլեկտրամոբիլների մասով նախատեսվում է պահել ռեզերվ՝ լրիվ նոր ավտոմեքենաների համար, որն ավելի երկար պրոցես է:

Ֆիզիկական անանց համար որոշումն ուժի մեջ է մտնում հետադարձ ուժով, այսինքն 2022-ի հունվարի 1-ից հետո ներմուծված մեքենաների համար: Այն մարդիկ, որոնք ներմուծել ու մաքսատուրք են վճարել, կարող են նոր հայտարարագիր լրացնել եւ հետ ստանալ իրենց վճարած գումարները:  Իրավաբանական անձանց համար այն տարածվում է մարտի 1-ից հետո ներմուծված եւ ներմուծվող մեքենաների վրա»,-ասաց նախարարը:

Նա տեղեկացրեց, որ հաջորդ տարվա համար այդ քվոտան 8 հազար մեքենա է, սակայն հիմա այդ քվոտան չեն բաշխում:

Նշվեց, որ այս պահին նման մեքենաների ներմուծման դեպքում 12,5 տոկոս մաքսատուրք էր սահմանված, հիմա առաջին 6400 մեքենաներ ներմուծողները դեպքում մաքսատուրքից կազատվեն:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ 2020 թվականին իրենք էլեկտրական շարժիչով մեքենաների ներմուծումն ազատել էին ավելացված արժեքի հարկից. «Սա նշանակում է, որ ՀՀ էլեկտրամոբիլներ կարելի է ներկրել 32 տոկոս ավելի էժան գնով, քան սովորական մեքենաները: Սա իսկապես շատ լավ հնարավորություն է: Սա լավ առիթ է, որ ներդրումներ արվեն էլեկտրոմոբիլների լիցքավորման եւ սպասարկման ոլորտում:

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը կանխատեսեց, որ այս տարվա ընթացքում այդ 6400 մեքենայի քվոտան չի սպառվի, դրա հավանականությունը քիչ է, քանի որ այս տարի մինչեւ այս պահը Հայաստան է ներմուծվել 414 էլեկտրամոբիլ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Volvo-ն թողարկել է իր վերջին դիզելային մեքենան
Սա նշանավորում է Volvo-ի 45-ամյա հարաբերությունների ավարտը դիզելային շարժիչների հետ՝ դարձնելով այն...
Audi-ն ներկայացրել է Q6 e-tron էլեկտրական քրասովերը
Գերմանիայում դրա մեկնարկային գինը կլինի նույնը, ինչ՝ վերջին Lexus RX450h+-ինը...
Նոր Mercedes-AMG GT-ն՝ չորս մխոցանի շարժիչի վարկածով
Motor.ru-ն հայտնել է, որ երկու լիտրանոց M 139 «չորսանոց»-ը հագեցած է էլեկտրական տուրբո ճնշակով...
Toyota Corolla-ն այլևս աշխարհում ամենավաճառվող մեքենան չէ
Համաշխարհային շուկայի նոր առաջատարը 2023 թվականի վերջին Tesla Model Y էլեկտրական մեքենան էր...
Սարգսյանն ու Ավագումյաններն Ուկրաինայից ավտոմեքենաներ ներկրելու խոշորագույն մենաշնորհ են ստեղծում. «Կոմպրոմատ գրուպ»
Ուկրաինացիների հետ կապերի համար Ավագումյանների նկատմամբ, ըստ աղբյուրի, դժգոհություն է եղել, իսկ Սարգսյանը զարմանալիորեն կարողացել է դրանից խուսափել․․․
Հայտնի է դարձել, թե ինչպիսին է լինելու Skoda ամենաէժան էլեկտրամեքենան
Թեև Epiq-ն ունի կոնցեպտի մոդելի կարգավիճակ, դրա օրինակը ցույց է տալիս Skoda-ի դիզայնի պարադիգմի փոփոխություն...
Ամենաշատ