News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Արցախում թե քաղաքական շրջանակների, թե հասարակ արցախցիների հետ շփումները ակնհայտորեն ցույց են տալիս, որ նրանց տրամադրությունն ավելի քան մարտական է. ասում են՝ մենք ոչ մի պատերազմից էլ չենք վախենում, հանուն Արցախի պետականության եւ մեր Մայր հողում ապրելու մեր իրավունքի մենք պատրաստ ենք ամեն ինչի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը, ով այս օրերին գտնվում է Արցախում:

«Արցախցիներն ասում են՝ սրանք բարձրագույն արժեքներ են մեզ համար, որոնք զիջման ու քննարկման ենթակա չեն: Սա ասում են ոչ միայն քաղաքական շրջանակները, այլ քաղաքացիները: Այս ամենն արտահայտվեց Արցախի Ազգային ժողովի ընդունված հայտարարության մեջ: Առանց որեւէ չափազանցության, դա պատմական հայտարարություն է: Դրա քաղաքական հետեւանքներն ունենալու են կարեւոր պատմական նշանակություն: Արցախի ԱԺ-ն ժողովրդի անունից անելով այդ հայտարարությունը, ցույց տվեց, որ որեւէ կերպ չի ընդունում այն, ինչ այսօր անում է պաշտոնական Երեւանը, որն, ըստ էության, ամբողջությամբ կատարում է Բաքվի եւ Անկարայի հրահանգները: Դա անընդունելի է»,- ասաց նա:

Շահնազարյանը հիշեցրեց՝ այդ հայտարարությունում ուղղակիորեն նշված է, որ այսպես կոչված «խաղաղության գործընթացը», որը «որդեգրել են դրսից կառավարվող ՀՀ իշխանությունները», ոչ միայն ուղղակի գոյաբանական վտանգ է ներկայացնում Արցախի պետականության համար, այլեւ, ընդհանրապես, դեմ է արցախցու՝ իր հողում ապրելու իրավունքին: Նա նաեւ ընդգծեց՝ հայտարարությունով արձանագրվում է, որ գործընթացն ուղղակի վտանգ է նաեւ Հայաստանին։

«Իմ գնահատականով, Արցախի ԱԺ ղեկավարությունը, բոլոր խմբակցությունները համոզված են, որ այդ գործընթացը պետք է անհապաղ դադարեցվի: Արցախի ողջ ժողովուրդը պարաստ է եւ քաղաքական, եւ ռազմական պայքարի։ Սա Արցախի համար չէ, նաեւ ՀՀ-ի համար է, ողջ հայության համար է: Իրենք ուղղակի հուսով են, որ այս պատմական հայտարարությամբ մեր ազգային արժանապատվության վերականգնման մեջքը ուղղելու նոր հնարավորություն է ստեղծվում: Փաշինյանի այս քաղաքականությունը շատ ավելի կորստաբեր է լինելու Արցախի, Հայաստանի ու ողջ հայության համար, քան նրա սանձազերծած 44-օրյա պատերազմը»,-նշեց նա:

Հարցին, թե եթե Հայաստանը խաղաղության պայմանագիր կնքի Ադրբեջանի հետ եւ ճանաչի Արցախն Ադրբեջանի կազմում, որն է մնում Արցախի համար ելքը, Դավիթ Շահնազարյանը պատասխանեց. «Եկեք պարզ հասկանանք, թե ինչ ուղղակի վտանգ կլինի Արցախի համար: Այս գործընթացը եւ խաղաղության փաստաթղթի ստորագրումը տապալելու է թե Արցախի պետականությունը, թե արցախցու՝ այստեղ ապրելու իրավունքը: Այսպես կոչված խաղաղության պայմանագիր ստորագրելուց հետո ակնհայտ է, որ Ադրբեջանի հաջորդ քայլը լինելու է ուղղակի պահանջը, որ ռուս խաղաղապահները անմիջապես դուրս գան Արցախից: Ըստ էության, դա բնական պահանջ է լինելու: Ասելու են՝ մենք Հայաստանի հետ ամեն ինչ պայմանավորվել ենք, մենք որեւէ խնդիր չունենք, ստորագրել ենք խաղաղության պայմանագիր եւ ռուս խաղաղապահների ներկայությունն այստեղ ապակայունացման գործոն է: Ավելին, այդ դիրքորոշումը կպաշտպանի Հայաստանի ներկայիս ղեկավարությունը: Դա բավական լուրջ սատարում կստանա նաեւ միջազգային որոշ շրջանակների կողմից: Ադրբեջանը չի թացքնում իր այս ծրագիրը:

Քանի որ ՀՀ-ն ընդհանրապես, արդեն պաշտոնապես հրաժարվել է Արցախից, այսինքն որեւէ անվտանգության երաշխիք չեն տրամադրում, միակ անվտանգության երաշխիքն այսօր  ռուս խաղաղապահներն են: Դրա վերացումից հետո Ադրբեջանը լավ հասկանում է, որ եթե այդ սցենարով գնա, Արցախը կդատարկվի:

Ուստի ողջ հայությունն այսօր ունի միայն մեկ նպատակ՝ թուրք-ադրբեջանական շահերը սպասարկող ՀՀ իշխանությունները պետք է հեռացվեն բոլոր քաղաքական մեթոդներով: Սա արդեն համահայկական խնդիր է դառնում»:

Շահնազարյանը հիշեցրեց, որ ինքը դեռ 2018-ին ասել էր, որ Փաշինյանը եկել է իշխանության «Արցախ իշխանության համար» բանաձեւով եւ իրականացնելու է Արցախի հանձնումը:

«Փաշինյանի ծրագիրը, ավելի ճիշտ նրա տերերի ծրագիրն ունի 4 փուլ. Առաջին ծրագիրը Արցախի հանձնումն է, երկրորդը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումն է, որի մեջ մտնում է սահմանների դելիմիտացիան: Դրանից հետո Հայաստանն ուղղակի ծվեն-ծվեն է լինելու, այն ադրբեջանական պոստերը, որոնք ունենք Գորիս-Կապան ճանապարհին, ունենալու ենք նաեւ այլ ճանապարհների վրա, օրինակ, Երասխից Եղեգնաձոր գնացող ճանապարհի վրա, Վրաստան գնացող ճանապարհի վրա:

Երրորդ փուլը լինելու է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հաստատումը եւ կոմունիկացիաների բացումը: Դրա արդյունքում Թուրքիայի դարավոր նպատակի՝ Մեծ Թուրանի ծրագրի իրականացումն է լինելու, այսինքն Թուրքիան կապելու են Թուրքիան Նախիջեւանի ու Ադրբեջանի հետ՝ մաս-մաս անելով Հայաստանը:

Այդ երեք փուլերի իրականացումից հետո կսկսվի 4-րդ փուլը՝ ռուսական ռազմաբազայի դուրսբերումը Հայաստանից: Ինչպես տեսնում եք, առաջին փուլը համարում են ավարտված, երկրորդ փուլի մեջ են»,- ընդգծեց նա:

Շահնազարյանը այս ամենից խուսափելու միայն մեկ ճանապարհ է տեսնում՝ «Ադրբեջանի ու Թուրքիայի հրահանգները կատարող, դավաճան իշխանությունների հեռացումը»։

«Սպասելու ժամանակ չկա, իրավիճակը շատ արագ է զարգանում, մեր շուրջ օղակը ուղղակի սեղմվում է: Հուսանք՝ Հայաստանում նման շարժում կսկսվի»,– նշեց նա։ 

Հարցին, թե որքանով է իրատեսական Արցախի՝ Ռուսաստանի հետ ուղղահայաց հարաբերությունների հաստատումը որի մասին խոսել է Արցախի նախագահը, Դավիթ Շահնազարյանն արձագանքեց. «Ես չեմ կարծում, որ դա իրատեսական գործընթաց է եւ հնարավոր է մոտ ապագայում այդ հարցը լուծել: Եկեք ճիշտ հասնականք, Ռուսաստանի համար այս աշխարհաքաղաքական թոհուբոհի մեջ չափազանց կարեւոր են Թուրքիայի հետ հարաբերությունները: Իսկ քանի որ Հայաստանը չունի միջազգային սուբյեկտայնություն, վաղուց այս իշխանությունները Հայաստանը դարձրել են օբյեկտ, ապա ՌԴ-ի հետ, մեր ֆորմալ դաշնակցի հետ հարաբերություններում, մենք չենք կարող մեր շահերը ներկայացնել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ