News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ֆրանսիացի հնագետները հայտարարել են, որ որոշում է կայացվել բացել Աստվածամոր տաճարի նկուղներում հայտնաբերված կապարի սարկոֆագը, որն ունի մարդու ձեւ, որից հետո Թուլուզի դատաբժշկական փորձագետները կուսումնասիրեն դրա պարունակությունը, կորոշեն կմախքի ներկա վիճակը, սեռը, մահվան հնարավոր պատճառը, կվերցնեն ԴՆԹ նմուշներ եւ կճշտեն տարիքը ռադիոածխածնային թվագրման միջոցով: Այդ որոշման մասին, ըստ The Guardian թերթի, հայտարարել են INRAP հետազոտական ​​ինստիտուտի ներկայացուցիչները։

Սարկոֆագը, որը, հավանաբար, թվագրվում է 14-րդ դարով, հայտնաբերվել է Աստվածամոր տաճարի տակ՝ 2019թ․ ավերիչ հրդեհից հետո շենքի վերանորոգման աշխատանքների ժամանակ: Ըստ երեւույթին, մարդակերպ դագաղը պատրաստվել է բարձրաստիճան պաշտոնյայի համար 14-րդ դարի սկզբին, այսինքն՝ հենց տաճարի կառուցումից մեկ դար անց: Սարկոֆագի ներսը նայելու համար, որը դեֆորմացվել է հողի ծանրաբեռնվածությունից եւ այն սեղմող քարերից, փորձագետները փորձել են օգտագործել էնդոսկոպիկ մինի տեսախցիկ, սակայն դա բավարար չէր գտածոն ամբողջությամբ ուսումնասիրելու համար: Միայն հնարավոր է եղել պարզել կմախքի վերին մասը, կտորները, մազերը, բարձը եւ մի շարք դեռեւս չպարզված առարկաներ։ Հնագետները նշում են միջնադարյան եվրոպական հուղարկավորման չափազանց անսովոր ձեւ: INRAP-ի ներկայացուցիչները հայտնել են նաեւ, որ սարկոֆագի պարունակությունն ուսումնասիրելուց հետո կդիտարկվի տաճարում դրա «վերահուղարկավորման» հնարավորությունը։   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ